Dolce & Gabbana-ն միասեռ զույգերին նվիրված հավաքածու է ստեղծել (լուսանկարներ)
Իտալական Dolce & Gabbana նորաձևության տունը թողարկել է հավաքածու, որը նվիրված է տեղի խորհրդարանում միասեռ ամուսնությունների մասին օրինագծի քննարկմանը։ Հավաքածուում ներառվել են վերնաշապիկներ և պայուսակներ, որոնց վրա պատկերված են միասեռ զույգեր և նրանց երեխաները, գրում է Лента-ն:
Իտալիայում միասեռ ամուսնություններն օրինականացված չեն: Եթե օրենքն ընդունվի, միասեռ զույգերը կարող են նաև իրենց զուգընկերների երեխաներին որդեգրելու հնարավորություն ստանալ: Այդ օրենքին դեմ են արտահայտվել մի քանի նախարարներ, իսկ Հռոմում բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացվել:
Նորաձևության տան հիմնադիրներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան համագործակցությունը սկսելուց 15 տարի անց` 2000-ին, պատմել են, որ իրենք սիրային հարաբերություններ ունեն: 2004-ին զույգը բաժանվել է։

![]()










