Օլանդը ներում է շնորհել կնոջը, ով սպանել էր իրեն ծեծող ամուսնուն

11:25 • 01.02.16

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներում է շնորհել կնոջը, ով դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ իրեն ծեծող ամուսնուն սպանելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Ժակլին Սավաժի խոսքով՝ ամուսինը տառապում էր ալկոհոլիզմից և տարիներ շարունակ ծեծի է ենթարկել իրեն ու երեք դուստրերին: Կինը նաև պատմել է, որ ամուսինն անարգել է իրենց որդուն, ով ինքնասպան է եղել։

 

Նրա ինքնասպանության հաջորդ օրը կինը սպանել է իր ամուսնուն՝ հրացանից երեք անգամ կրակելով նրա մեջքին:

 

Գործը լայն արձագանք է գտել Ֆրանսիայում: Ավելի քան 400 հազար մարդ խնդրագիր է ստորագրել՝ կոչ անելով Օլանդին ներում շնորհել կնոջը։