Նիգերիայում ահաբեկիչները 86 մարդու են հրկիզել ու գնդակահարել

11:14 • 01.02.16

Նիգերիայում գործող «Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները սպանել ու ողջ-ողջ այրել են 86 մարդու՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող փախստականային ճամբարներից ոչ հեռու։ Եվս 62 մարդ հիվանդանոցում է՝ տարբեր աստիճանի այրվածքներով։

 

Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, զինյալները հունվարի 30-ին այրվող ռումբեր էին նետել մարդկանց ուղղությամբ, իսկ կրակից փրկվողներին գնդակահարել էին։

 

Դալորի գյուղի վրա իրականացված հարձակումից հետո երեք մահապարտ կանայք իրենց պայթեցրել էին հարևան Գամորի գյուղում՝ սպանելով բազմաթիվ բնակիչների։

Նիգերիայում ահաբեկիչները 86 մարդու են հրկիզել ու գնդակահարել