Ուկրաինան ԻՊ-ի դեմ պայքարի հարցում ռազմական օգնություն ցուցաբերելու պլան է մշակել. The Independent
Ուկրաինան Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարի հարցում ռազմական օգնություն ցուցաբերելու պլան է մշակել, տեղեկացնում է The Independent-ը։
«Մենք ԻՊ-ի դեմ պայքարին մեր աջակցությունը ցույց տալու մի քանի տարբերակ ենք մտածել՝ ներառյալ Սիրիայում օգնության ցուցաբերումը, ինչը կարող է նշանակել նաև ռազմական աջակցություն»,- հաղորդել է Ուկրաինայի կառավարության աղբյուրը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության մշակած առաջարկություններն ուղարկվելու են Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերին։
Ավելի վաղ ՌԴ հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին Ուկրաինայում ԻՊ-ի կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների մասին։










