Աշխարհի լավագույն ռեստորանի սեփականատիրոջը մահացած են հայտնաբերել. շրջանառվում է ինքնասպանության վարկածը

10:55 • 01.02.16

Շվեյցարական Լոզան քաղաքից ոչ հեռու հայտնաբերվել է շեֆ խոհարար Բենուա Վիոլիեի դին, հայտնում է The Guardian-ը:

 

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ ֆրանսիական ու շվեյցարական արմատներ ունեցող 44-ամյա տղամարդը, ում Restaurant de l’Hotel de Ville ռեստորանը 2015թ. դեկտեմբերին ճանաչվել էր լավագույնն աշխարհում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել` կրակելով ինքն իրեն:
 

Հայտնի է, որ Վիոլիեի դին հայտնաբերվել է իր տանը: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։


 

Աշխարհի լավագույն ռեստորանի սեփականատիրոջը մահացած են հայտնաբերել. շրջանառվում է ինքնասպանության վարկածը