Ջորջ Սորոսը 6 մլն դոլար է նվիրաբերել Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի համար
Միլիարդատեր Ջորջ Սորոսն ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավի համար 6 մլն դոլար է նվիրաբերել, գրում է Газета-ն:
Նշվում է, որ միլիարդատերը տվյալ գումարը հատկացրել է 2015թ. դեկտեմբերին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն քաղաքական գործչի նախընտրական շտաբի հավաքած գումարների մասին հերթական հրապարակումներից հետո։
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով` 2015թ. 3-րդ եռամսյակում Քլինթոնի նախընտրական շտաբը 25.8 մլն դոլար է ծախսել, դրանից հետո մնացել է 33 մլն դոլար գումար: Հաղորդվում է, որ արդյունքում այդ գումարն ավելացել է մի քանի անգամ:










