Իրադարձային
-ից
-ը
11:55 • 08.12.15Ռուսաստանը մարտական ու տրանսպորտային ուղղաթիռներով ուժեղացնում է Հայաստանում իր ռազմաբազանՄինչ ընթացիկ տարվա ավարտը կուղարկվի ուղղաթիռների ևս մի խմբաքանակ: Ուղղաթիռները տեղակայվել են կայանատեղիներում՝ ՄիԳ-29 կործանիչների կողքին:
11:47 • 08.12.15ԵՏՄ-ում ցանկանում են փաստաթուղթ մշակել որևէ անդամ երկրի կողմից պատժամիջոցներ սահմանելու դեպքի առնչությամբ. ղազախ պաշտոնյաԵվրասիական տնտեսական միությունում մշակվելու է փաստաթուղթ այն դեպքերի համար, երբ անդամ երկրներից մեկը տնտեսական պատժամիջոցներ է սահմանում երրորդ երկրների նկատմամբ։
11:29 • 08.12.15Հայաստանի քաղաքացին անօրինական ճանապարհով մոտ 4.000 դոլարի ոսկյա և արծաթյա զարդեր է տեղափոխել Վրաստան«Թուրքական հանրապետության կողմից մուտք է գործել Հայաստանի քաղաքացի Լ.Կ.-ն, ում մոտ ֆիզիկական զննման ընթացքում հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա և արծաթյա զարդեր»,- ասվում է հաղորդագրությունում:
11:21 • 08.12.15Կանադայի ոստիկանությունը խուզարկում է արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռըՍան Ֆրանցիսկո-Փարիզ չվերթն իրականացնող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել կանադական Մոնրեալ քաղաքի օդանավակայանում, ինչից հետո ոստիկանությունը շրջապատել է օդային փոխադրամիջոցը:
11:20 • 08.12.15Եմենի նախագահն առաջարկել է երկրում հրադադարի ռեժիմ սահմանելԱբդ-Ռաբբու Մանսուր Հադին ՄԱԿ-ին տեղեկացրել է, որ արդեն իր առաջարկի մասին տեղյակ է պահել Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիային։
10:48 • 08.12.15ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում որևէ խոչընդոտ չկա. Վրաստանի ՊՆ«Եթե ՆԱՏՕ-ն հաջորդ կանգառն ունենա, դա կլինի Վրաստանը: Մեր և դաշինքի միջև որևէ խոչընդոտ չկա»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:
10:22 • 08.12.15Գվինեթ Փելթրոուի խանութը թալանել են՝ ավելի քան 170.000 դոլարի վնաս հասցնելովGoop Mrkt խանութի բացումը Նյու Յորքի կենտրոնում տեղի էր ունեցել ընդամենը 2 շաբաթ առաջ: Դրանում վաճառվում է հագուստ, կոշիկ ու տարատեսակ նորաձև պարագաներ:
10:21 • 08.12.15Հակառակորդը գիշերն Արցախի ուղղությամբ կրակել է TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքից. ԼՂՀ ՊՆՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից շարունակվում է ինտենսիվորեն խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը։
10:18 • 08.12.15Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվելՀայտնի է, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն Խոդորկովսկուն որպես մեղադրյալ հարցաքննության է կանչել: Համապատասխան դատական ծանուցագիրը դեկտեմբերի 7-ին հանձնվել է գործարարի հորը։
10:09 • 08.12.15Fox News-ն աշխատանքից հեռացրել է 2 մեկնաբանի՝ Օբամայի հասցեին արված ոչ պատշաճ արտահայտությունների համարԱղբյուրը հավելում է, որ Պետերսի ու Դեշի արտահայտությունները վերաբերում էին դեկտեմբերի 6-ին Օբամայի` ամերիկացիներին ուղղված տեսաուղերձին, որի հիմնական թեման ահաբեկչության սպառնալիքն է եղել։
09:59 • 08.12.15Վիեննայի բնակիչը Դանուբ գետից 100.000 եվրո է «որսացել» (տեսանյութ)Սակայն քաղաքացին իրեն հարուստ է զգացել բավականին կարճ ժամանակ. անցորդների կանչով ժամանած ոստիկանները գումարը վերցրել են:
09:48 • 08.12.15Ֆլորիդայում ռումբի սպառնալիքի պատճառով պետական քոլեջից մարդիկ տարհանվել են«Դեյթոնի պետական քոլեջը հաղորդագրություն է ստացել պայթյունի սպառնալիքի մասին: Քոլեջի շենքերում եղողները տարհանվել են»,-ասված է հաստատության Facebook-յան էջում:
09:20 • 08.12.15Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկելԱղբյուրը մանրամասնում է, որ «Ղադր-110» հրթիռը կարող է միջուկային լիցք կրել, իսկ դրա գործողության շառավիղը հասնում է 1.200 մղոնի:
08:54 • 08.12.15Դոնալդ Թրամփը կոչ է արել թույլ չտալ մուսուլմանների մուտքն ԱՄՆԱՄՆ նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը կոչ է արել փակել մուսուլմանների համար մուտքն ԱՄՆ` ենթադրելով, որ նրանք «ատում են ամերիկացիներին»։
23:26 • 07.12.15Հայազգի լրագրողը տուգանվել է թուրք քաղաքապետին վիրավորելու համարHurriyet Daily News-ը հայտնում է, որ տուգանքի չափը կազմել է 1,160 թուրքական լիրա՝ մոտ 193 հազար ՀՀ դրամ: Չնայած ի սկզբանե դատարանը 150 օրվա էր ազատազրկել լրագրողին, ապա ազատազրկման պատիժը սահմանել է 70 օր, իսկ ...
