Իրադարձային
-ից
-ը
10:26 • 04.08.15ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պետք է Աֆրիկայից առնվազն մեկ ներկայացուցիչ լինի. ՕբամաՕբաման ասել է, որ ԱՄՆ-ն կողմ է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքում փոփոխություններ կատարելուն», սակայն նշել է, որ խոսքը նման բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ բարդ գործընթացի մասին է։
10:00 • 04.08.15Հաքերները կոտրել են Դոնալդ Թրամփի կայքը. ԶԼՄ-ներԱղբյուրի տվյալներով՝ ամերիկացի միլիարդատիրոջ կայքը կոտրել են այն նույն օրը, երբ Gawker կայքում հայտնվել է Թրամփի բջջային հեռախոսահամարը։
09:55 • 04.08.15Delta և American Airlines ավիաընկերություններն այլևս չեն տեղափոխի սպանված էկզոտիկ կենդանիներիԱղբյուրը մանրամասնում է, որ 2 ավիաընկերության պարագայում էլ տվյալ արգելքն արդեն ուժի մեջ է:
09:52 • 04.08.15Հսկայական «Մինյոնը» Դուբլինում կաթվածահար է արել երթևեկությունը (լուսանկարներ)Աղբյուրը մանրամասնում է, որ 12մ բարձրությամբ ֆիգուրի պատճառով առաջացած խցանումը տևել է 15 րոպե:
09:46 • 04.08.15Ֆրանսիայում վանդալները 40-ից ավելի քրիստոնեական շիրիմ են պղծելՎանդալները կոտրել ու վնասել են շիրիմների վրայի խաչերը, ջարդուփշուր արել տապանաքարերը: Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մյորտ- Մոզել շրջանում, որտեղ ընթացիկ տարում սա արդեն 5-րդ նմանատիպ դեպքն է:
09:32 • 04.08.15Կալիֆորնիայի իշխանությունները հազարավոր բնակիչների խորհուրդ են տվել լքել իրենց տները՝ անտառային հրդեհների պատճառովՆման խորհրդի պատճառ է դարձել Սան Ֆրանցիսկոյից հյուսիս անտառային խոշոր հրդեհներից մեկի անակնկալ արագ տարածումը:
09:09 • 04.08.15Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի՝ Կարսի տարածքով անցնող հատվածում պայթյուն է տեղի ունեցելԿարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հայտնել է, որ դեպքի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է...
08:54 • 04.08.15Ճապոնիայում շոգի պատճառով 1 շաբաթվա ընթացքում 25 մարդ է մահացել, 11.000 մարդ հոսպիտալացվել էԱնցած երեք շաբաթվա ընթացքում ավելի քան 300 մարդ հոսպիտալացվել է երկարատև ժամանակով՝ ջերմային լուրջ հարվածների պատճառով: Հոսպիտալացվածների կեսից ավելին 65 տարեկանից մեծ մարդիկ են:
08:38 • 04.08.15Ղրղզստանի ԱԻՆ-ը նախազգուշացրել է հնարավոր ավերիչ երկրաշարժի մասինՂրղզստանը գտնվում է ավերիչ երկրաշարժերի գոտում: 2008 թվականի հոկտեմբերին Ղրղզստանի և Չինաստանի սահմանի մոտակայքում գտնվող ղրղզական Նուրա գյուղը գրեթե ամբողջությամբ ավերվել է 8 բալանոց երկրաշարժի հետևանքով:
00:19 • 04.08.15Մուսոնային անձրևների պատճառով հարյուրավոր մարդիկ են մահացել ԱսիայումԱսիայում հարյուրավոր մարդիկ են մահացել մուսոնային անձրևներով պայմանավորված ջրհեղեղի և սողանքների հետևանքով:
22:19 • 03.08.15Չինաստանում ոստիկանին հաջողվել է փրկել հանրային զուգարանում լքված նորածին երեխայինՊեկինի հանրային զուգարաններից մեկում ոստիկանության աշխատակիցը նորածին երեխայի է գտել, որին մայրը լքել էր ծննդաբերությունից անմիջապես հետո:
20:45 • 03.08.15Նյու Յորքի երկնքում ՉԹՕ են նկատել ինքնաթիռի կողքով անցնելիս (տեսանյութ)Նյու Յորքի երկնքում ՉԹՕ (չբացահայտված թռչող օբյեկտ) են նկատել օդանավի թռիչքի մեկնարկի ժամանակ Ջոն Քենեդիի անվան օդանավակայանից:
20:03 • 03.08.15Պերմյակովը կկանգնի Հայաստանում ռուսաստանյան դատարանի առաջ. ՏԱՍՍԱվետիսյանների գործով դատավարության մեկնարկի ամսաթիվը հայտնի կդառնա շուտով. հայտնի են դառնում մանրամասներ:
18:55 • 03.08.15Չելյաբինսկի իշխանություններն ազատել են բնակիչներին ջրի դիմաց վճարումներիցՉելյաբինսկ քաղաքի (ՌԴ) իշխանություններն ազատել են բնակիներին ջրի դիմաց վճարումներից ՝ ստանդարտներին անհամապատասխան լինելու պատճառով, գրում է ТАСС գործակալությունը։
18:25 • 03.08.15Հարուցվել է քրգործ՝ Ծաղկաձորում մահվան պատճառ հանդիսացած կվադրացիկլով վթարի դեպքի առթիվՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ծաղկաձոր քաղաքում ամենագնացի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
