Իրադարձային
-ից
-ը
10:45 • 09.03.15Իսրայելի նախագահն ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աղոթքին«Նա հայ ժողովրդի բարեկամն է: Բազմիցս խոսել է Հայոց ցեղասպանության մասին, դատապարտել այն: Վերջերս էլ ՄԱԿ-ում է Հայոց Ցեղասպանության մասին ելույթ …»:
10:43 • 09.03.15Նյու Յորքում Մարտի 8-ը նշել են կանանց իրավահավասարությանը նվիրված բազմահազարանոց ցույցով (լուսանկարներ)Մունը կոչ է արել մինչ 2030 թվականը հասնել տղամարդկանց և կանանց ամբողջական իրավահավասարության։
10:33 • 09.03.15Եվրոպական խորհրդի ղեկավարը չի հավատում Ուկրաինայի հարցում Պուտինի «բարի կամքի գործողությանը»Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը թերահավատորեն է վերաբերում որոշ եվրոպացի առաջնորդների հույսերին, որ Ռուսաստանի հետ տարաձայնությունները հնարավոր է լուծել առանց պատժամիջոցների կիրառման:
10:16 • 09.03.15Իջևանում, Նոյեմբերյանում և Բերձորում ձյուն է տեղումԻջևանում Նոյեմբերյանում և Բերձորում մարտի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
10:14 • 09.03.15Բրազիլիայի նախագահը կոչ է արել երկրի բնակիչներին պատրաստվել «գոտիները ձգելուն»Խնդրանքը կապված է պետությունում ֆինանսական հատվածի վերականգնման համար խիստ տնտեսման ռեժիմի սահմանման հետ:
09:58 • 09.03.15Նյու Յորքում իսլանդացի երգչուհի Բյորկին նվիրված ցուցահանդես է բացվելՑուցադրությունը ներառում է երգչուհու սոլո կարիերայի ավելի քան 20 տարին՝ սկսած 1993 թվականի Debut ալբոմով, որը Բյորկին համաշխարհային ճանաչում է բերել, մինչ մեր օրերը:
09:56 • 09.03.15Մերկելը կոչ է արել շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ, սակայն պատժամիջոցները պահպանելԲեռլինի ու Տոկիոյի դիրքորոշումները նման են G7-ի անդամ մնալու և Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից խուսափելու հարցում:
09:45 • 09.03.15Նեմցովի սպանության համար կասկածվող Դադաևը հայտնել է, որ գործչին սպանել են իսլամը քննադատելու համար. ԶԼՄ-ներԱղբյուրը նշում է, որ Դադաևը հայտնել է, որ Նեմցովին սպանել են Ռուսաստանում ապրող մուսուլմանների և, ընդհանրապես, իսլամի մասին...
09:24 • 09.03.15Ֆինլանդիայի նախագահն աջակցել է ԵՄ-ի միասնական բանակի ստեղծման գաղափարինԵվրահանձնաժողովի նախագահ Ժան- Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Եվրոպական միությանն անհրաժեշտ է ստեղծել միասնական բանակ՝ որպես Եվրոպան խաղաղ պահելու գործիք:
08:45 • 09.03.15ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայում խաղաղ բնակիչներ են զոհվել. ԶԼՄ-ներՆշվում է, որ զոհերի թվում կան տեղի նավթարդյունաբերական գործարանի աշխատակիցներ, ինչպես նաև ԻՊ-ի մի քանի անդամներ։ Ընդհանուր առմամբ, ավիահարվածի հետևանքով մահացել է 30 մարդ։
22:29 • 08.03.15Զամբիայի նախագահն ուշագնաց է եղել Մարտի 8-ի տոնակատարությանըԶամբիայի նախագահ Էդգար Լունգուն ուշագնաց է եղել երկրի մայրաքաղաք Լուսակայում` Կանանց միջազգային օրվա առթիվ տոնակատարության արարողության ժամանակ:
21:35 • 08.03.15ԻԼԻՊ-ի զինյալները երրորդ հնագիտական հուշարձանն են ոչնչացրել Իրաքում«Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները կիրակի ավերել և թալանել են Դուր-Շարուկին հնագույն քաղաքի ավերակները՝ Իրաքի հյուսիսային Խորսաբադ քաղաքի մոտակայքում:
20:52 • 08.03.15Պորոշենկոն ցավակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի ղեկավարի մահվան կապակցությամբՊորոշենկոն ցավակցություն էհ հայտնել Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի հոգևորականներին և հետևորդներին՝ թեմի ղեկավար արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանի մահվան կապակցությամբ:
17:48 • 08.03.15Շիրակի մարզում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու դիՄայիսյան գյուղի վարչական տարածքում, Քեթի տանող ճանապարհին հայտնաբերվել է 1981 թվականին ծնված Սամվել Հակոբյանի դին:
17:21 • 08.03.15Նեմցովի սպանության գործով երկու կասկածյալներին մեղադրանք է առաջադրվելՌուսաստանի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով բերման ենթարկված ևս երեք հոգի դեռ մնում է կասկածյալի կարգավիճակում:
