Իրադարձային
-ից
-ը
13:13 • 17.12.14Ջեյմս Ուորլիքը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի՝ Սենատի կողմից հաստատված նոր դեսպաններին«Շնորհավորում եմ Ադրբեջանում ու Հայաստանում մեր նոր դեսպաններին: Նրանք երկուսն էլ փորձված դիվանագետներ են և կանեն առավելագույնը»,- գրել է նա:
13:12 • 17.12.14Իտալական եկեղեցում բջջայինների զանգերը խլացնող սարք է տեղադրվելՔահանան պատմել է, որ վերջին շրջանում հավատացյալները սկսել են բջջայինով խոսել անգամ հոգեհանգստի արարողության ժամանակ:
11:52 • 17.12.14Ռուսաստանում ռուբլու անկման պատճառով դադարեցվել է արտասահմանյան մեքենաների վաճառքը. «Ведомости»Jaguar Land Rover-ի ներկայացուցչությունը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 19-ից դադարեցնում է Ռուսաստան մատակարարումները ...
11:28 • 17.12.14Պատկերի նոր ֆորմատ. JPEG-ին փոխարինելու է եկել BPG-ը (լուսանկարներ)Շրջանառության մեջ է հայտնվել պատկերի նոր ֆորմատ՝ Better Portable Graphic-ը (BPG), որը սեղմում է պատկերն, ու այն դարձնում ավելի որակյալ՝ չափսը փոքրացնելու հաշվին։
11:24 • 17.12.14Ռուսաստանին կարող են հեռացնել զարգացող շուկաների ինդեքսիցԵթե դա տեղի ունենա, ապա ինդեքսը ստիպված կլինի վերադասակարգել ռուսական շուկայի առաջարկներն ինքնավարների կարգավիճակի, այսինքն՝ Standalone Market-ի:
11:16 • 17.12.14Դալայ Լաման չի բացառում, որ կարող է վերջինը դառնալԸնդ որում՝ նա նշել է, որ ավելի լավ է, եթե Դալայ Լամայի կառույցը դադարի գոյություն ունենալ հայտնի առաջնորդի հեռանալու հետ մեկտեղ:
10:59 • 17.12.14Մոսկովյան հյուրանոցում վրաց ձեռնարկատեր է ինքնասպան եղել (տեսանյութ)Հյուրանոցի անվտանգության տեսախցիկները նկարահանել են նրան հյուրանոցի միջանցքում քայլելիս։ Նա ինքնասպան լինելուց առաջ հաղորդագրություն է թողել։
10:39 • 17.12.14Հունգարիայում խանութներին կարգելեն աշխատել կիրակի օրերինԵրկրի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ նման արգելքը կնպաստի նրան, որ երկրի բնակիչները կիրակի օրերին հանգստանան ընտանիքի հետ, այլ ոչ թե վազեն խանութներ:
10:27 • 17.12.14Կիմ Չեն Ընը մայիսի 9-ին կարող է Ռուսաստան այցելել. ԶԼՄ-ներՀյուսիսկորեացի առաջնորդը կարող է մասնակցել Հայրենական մեծ պատերազմի տարիներին գերմանացիների դեմ տարած հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին:
10:09 • 17.12.14Ռինգո Սթարը ներառվել է ԱՄՆ-ի «Ռոքնռոլի փառքի սրահում»Պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2015-ի ապրիլի 18-ին, որին կմասնակցեն նաև Green day պանկ խումբը, ռոք երաժիշտ Լու Ռիդը և այլ կատարողներ։
09:39 • 17.12.14Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբԹուրք վարչապետը նշել է, որ Թուրքիան Պակիստանի իշխանություններին օգնություն է առաջարկել ողբերգության հետևանքների վերացման հարցում։
09:32 • 17.12.14Սիրիայի օդուժն «Իսլամական պետության» ավելի քան 60 գրոհային է ոչնչացրել Դեր Զորի շրջակայքումԶինված ծայրահեղականները 2-րդ ամիսն անընդմեջ փորձում են գրավել քաղաքից 7 կմ դեպի հարավ գտնվող ռազմական օդանավակայանը։
09:20 • 17.12.14Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մերկելի, Օլանդի և Պորոշենկոյի հետՇարունակվել է Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակի շուրջ քննարկումը։ Միջազգային ջանքերի համատեքստում ընդգծվել է Դոնբասում կայուն հրադադարի ապահովման անհրաժեշտությունը։
01:25 • 17.12.14Շատ արցունքներ ու ծաղիկներ. Ավստրալիայում հիշել են սրճարանի ահաբեկչության զոհերին. լուսանկարներԱվստրալիայում սրճարանի ահաբեկչության զոհերի մտերիմները, պաշտոնյաները և, առհասարակ, հասարակության լայն շերտերը հիշել են զոհերին:
23:42 • 16.12.14Ջորջ Բուշի եղբայրը հայտնել է ԱՄՆ-ի հաջորդ նախագահ դառնալու լուրջ մտադրության մասինԲուշերի նահանգապետական-նախագահական ընտանիքից ևս մեկը իրեն կփորձի ԱՄՆ-ի հաջորդ նախագահի պաշտոնում:
