Իտալական եկեղեցում բջջայինների զանգերը խլացնող սարք է տեղադրվել
Իտալական Նեապոլ քաղաքի եկեղեցիներից մեկում խլացուցիչ է տեղադրվել, որը խլացնում է բջջային հեռախոսների ազդակները:
Ինչպես նշում է lenta.ru-ն, խլացնող սարքը տեղադրել է տեղի քահանա Միկելե Մադոննան, ում արդեն զզվեցրել են եկեղեցի հաճախողների անդադար բջջային խոսակցությունները:
Նա պատմել է, որ վերջին շրջանում հավատացյալները սկսել են բջջայինով խոսել անգամ հոգեհանգստի արարողության ժամանակ:
Թեև խլացնող սարքն օգնել է քահանային լուծել իրեն անհանգստացնող խնդիրը, այն հավելյալ խոչընդոտներ է ստեղծել եկեղեցու հարևանությամբ գտնվող ավտոկանգառի համար: Դրա տերը բողոքել է, որ սարքն արգելափակում է կանգառի վճարման համար ավտոմատների աշխատանքը:










