Ռուսաստանում ռուբլու անկման պատճառով դադարեցվել է արտասահմանյան մեքենաների վաճառքը. «Ведомости»

11:52 • 17.12.14

Ռուսաստանում դադարեցվել է արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների վաճառքը՝ ռուբլու անկման պատճառով, գրում է «Ведомости»-ն:

 

Դիստրիբյուտորները դադարել են ավտոմեքենաներ տրամադրել դիլերներին, իսկ վերջիններս իրենց հերթին դադարեցրել են բնակչությանն ավտոմեքենաների վաճառքը:

 

Նախօրեին BMW-ն դիլերներից պահանջել էր երկու օրվա ընթացքում կատարել պայմանագրերով հաստատված ավտոմեքենաների համար վճարումները, հայտնել է թերթի աղբյուրը:

 

Jaguar Land Rover-ի ներկայացուցչությունը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 19-ից դադարեցնում է Ռուսաստան մատակարարումները՝ մինչ գների վերահաշվարկը: Նշենք, որ նոյեմբերին Land Rover-ը բարձրացրել էր ավտոմեքենաների գները 15 տոկոսով:

 

Ավելի վաղ Major Auto-ն էր դադարեցրել ավտոմեքենաների վաճառքը:

 

Այսօրվա դրությամբ շուկայում դիտվում է ավտոմեքենաների դեֆիցիտ: