Հունգարիայում խանութներին կարգելեն աշխատել կիրակի օրերին

10:39 • 17.12.14

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է երկրում կիրակի օրերին խոշոր սուպերմարկետների աշխատանքի արգելքի օգտին՝ չնայած րիթեյլերների բողոքին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Երկրում բողոքի ակցիաներ են անցկացվում հանգստյան օրերին առևտրի արգելքի սահմանման դեմ:

 

Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ նման արգելքը կնպաստի նրան, որ երկրի բնակիչները կիրակի օրերին հանգստանան ընտանիքի հետ, այլ ոչ թե վազեն խանութներ:

 

Վիճակագրության համաձայն՝ Հունգարիայի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ կիրակի օրն անցկացնում է խանութներ հաճախելով:

 

Առևտրային ցանցերի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ նման սահմանափակման սահմանումը կբերի նրան, որ մոտ 20 հազար մարդ կզրկվի աշխատանքից: