Շատ արցունքներ ու ծաղիկներ. Ավստրալիայում հիշել են սրճարանի ահաբեկչության զոհերին. լուսանկարներ
Ավստրալիայում հիշել են նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության զոհերին, երբ իրանցի ներգաղթյալը բազմաթիվ մարդկանց էր գերի վերցրել Սիդնեյի կենտրոնական սրճարաններից մեկում: Այս մասին հայտնում է Daily Mail -ը:
Այսօր դեպքի վայրում՝ Սիդնեյի կենտրոնական Մարտին փլեյս հրապարակում, եղել են շատ արցունքներ ու ծաղիկներ՝ ի հիշատակ երկու զոհի:
Ոստիկանության գրոհի ժամանակ երեկ սրճարանում զոհվել էին 34-ամայ Թորի Ջոնսոնը, 38-ամյա Կատրինա Դոուսոնը: Սպանվել էր նաև ահաբեկիչը՝ հիսնամյա Ման Հարոն Մոնիսը:
Տեղի ծաղկավաճառներն ասում են, որ դեռ երբեք ծաղկի նման պահանջարկ չեն տեսել: Դեպքի վայրում են եղել նաև տարբեր պաշտոնյաներ:


























