Մոսկովյան հյուրանոցում վրաց ձեռնարկատեր է ինքնասպան եղել (տեսանյութ)
Մոսկվայի «Националь» հյուրանոցում ինքնասպան է եղել վրաց ձեռնարկատեր 68-ամյա Իվան Շերվաշիձեն, գրում է lifenews.ru-ն։
Հյուրանոցի անվտանգության տեսախցիկները նկարահանել են նրան հյուրանոցի միջանցքում քայլելիս։
Նա ինքնասպանություն է գործել՝ գլխին կրակելով։ Իսկ ինքնասպան լինելուց առաջ հաղորդագրություն է թողել, որում նշել է, որ ցանկանում է իր մոխիրը լցնեն Սև ծով։
Իվան Շերվաշիձեն երաժշտական գործիքների վաճառքով զբաղվող ընկերության ղեկավար է եղել։
Տղամարդը նախապես պլանավորել էր իր կյանքից հեռանալը և ժառանգության բաշխումը։
«Националь» հյուրանոցի շենքը










