Դալայ Լաման չի բացառում, որ կարող է վերջինը դառնալ

11:16 • 17.12.14

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման ասել է, որ հնարավոր է՝ նրան ոչ մեկ չհաջորդի, գրում է korrespondent.net-ը:

 

79-ամյա առաջնորդի խոսքով՝ մի օր Դալայ Լամայի պաշտոնը որպես ինստիտուտ, որը սահմանել է հասարակությունը պատմության որոշակի փուլում, կդադարի գոյություն ունենալ:

 

Դալայ Լաման չի բացառում, որ Տիբեթի վերջին հոգևոր առաջնորդը կարող է ինքը լինել:

 

Ընդ որում՝ նա նշել է, որ ավելի լավ է, եթե Դալայ Լամայի կառույցը դադարի գոյություն ունենալ հայտնի առաջնորդի հեռանալու հետ մեկտեղ:

 

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ իրենից հետո այդ հոգևոր տիտղոսը կրի անարժան մարդ՝ այդպիսով վարկաբեկելով այդ կրոնական կառույցը: