Ջորջ Բուշի եղբայրը հայտնել է ԱՄՆ-ի հաջորդ նախագահ դառնալու լուրջ մտադրության մասին
ԱՄՆ-ի նախկին նախագահներ Ջորջ Բուշի որդին և Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը՝ Ջեբ Բուշը, հայտարարել է, որ լրջորեն մտածում է ԱՄՆ-ի հաջորդ նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ լրջորեն մտածում է 2016-ին իր թեկնածությունն առաջադրելու մասին:
Ջեբ Բուշն անկեղծացել է, որ նման որոշման հանգել է Գոհունակության օրվա ընթրիքից հետո, երբ իր ընտանիքի հետ քննարկել է երկրի խնդիրները, ԱՄՆ-ի ապագան, ղեկավարման տարբերակները: Հաջորդ տարի Ջեբ Բուշը քաղաքացիների հետ կքննարկի ամենահրատապ հասարակական խնդիրները:
Ջեբ Բուշը կարող է դառնալ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության թեկնածուն: Ավելի վաղ
Washington Post-ը հայտնել էր, որ Ջեբ Բուշը նամակներ է հղել Հանրապետական կուսակցության խոշորագույն դոնորներին՝ ակնարկելով, որ ակնկալում է իր նախընտրական քարոզարշավի հովանավորությունը նրանց կողմից:










