Սիրիայի օդուժն «Իսլամական պետության» ավելի քան 60 գրոհային է ոչնչացրել Դեր Զորի շրջակայքում
Սիրիայի օդուժի ինքնաթիռներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 60 գրոհային են ոչնչացրել Դեր Զոր քաղաքի շրջակայքում ռմբակոծությունների ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Զինված ծայրահեղականները 2-րդ ամիսն անընդմեջ փորձում են գրավել քաղաքից 7 կմ դեպի հարավ գտնվող ռազմական օդանավակայանը։
Էլ-Հասիկա նահանգում հարվածները հասցվել են ահաբեկիչների շարասյուներին և նրանց բազաներին՝ Մանաջիր, Աղբիշ և Թել- Սաֆա բնակավայրերում։ Կորուստների մասին հաղորդագրություններ չկան։










