Կիմ Չեն Ընը մայիսի 9-ին կարող է Ռուսաստան այցելել. ԶԼՄ-ներ

10:27 • 17.12.14

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը 2015 թվականի մայիսին կարող է Ռուսաստան այցելել՝ կատարելով իր առաջին արտասահմանյան այցը որպես երկրի առաջնորդ, գրում է korrespondent.net-ը՝ Asahi Shimbun ճապոնական թերթին հղումով։

 

Հյուսիսկորեացի առաջնորդը կարող է մասնակցել Հայրենական մեծ պատերազմի տարիներին գերմանացիների դեմ տարած հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին:

 

Ճապոնական թերթի տեղեկություններով, որը վկայակոչում է անանուն դիվանագիտական աղբյուրների, Կիմ Չեն Ընը կարող է ՌԴ ժամանել ռուսական կառավարության հրավերով:

 

Այդ առնչությամբ պաշտոնական տեղեկություններ դեռ չեն հաղորդվել: