Իրադարձային
-ից
-ը
14:39 • 09.12.14Էդուարդ Շարմազանովը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետՀանդիպման ավարտին ՀԿ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել եզդի համայնքի նկատմամբ Հայաստանի իշխանությունների ցուցաբերած պետական հոգածության համար:
14:34 • 09.12.14Մեկնարկել է հայ-ռուս բարեկամական ակումբի 8-րդ նիստը. քննարկումներն անցկացվում են ռուսերենովՆիստը ընթանում է ռուսերեն լեզվով և դեմ արտահայտվողներ չկան, չնայած որ հայտարարվեց, որ զեկուցողներն ազատ են լեզվի ընտրության հարցում:
14:29 • 09.12.14Լավրովը հայտնել է ՄՄ-ի շրջանակներում հակառուսական պատժամիջոցներին պատասխանելու անհրաժեշտության մասինՆրա խոսքով՝ Մաքսային միությունն ունի նորմատիվ-իրավական բազա առևտրի ոլորտում պատասխան քայլերի համար՝ Մաքսային միության անդամ երկրներից որևէ մեկի վրա երրորդ երկրների կողմից տնտեսական ճնշում գործադրելու դեպքում:
14:20 • 09.12.14Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված լրագրողին«Դա վկայում է այն մասին, թե որքան ծանր վիճակում են գտնվում անկախ լրատվամիջոցներն ու երկրի քաղաքացիական հասարակությունը, և հակասում է այն միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Ադրբեջանը»,-ասել է նա:
14:16 • 09.12.14Amnesty international-ը մեղադրել է Իսրայելի բանակին ռազմական հանցագործությունների համարԱյս տարվա ամռանն իսրայելցի զինվորները ռազմական հանցագործություններ են իրականացրել Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ» շարժման գրոհայինների դեմ գործողությունների ընթացքում։
14:13 • 09.12.14Հարցազրույցի ժամանակ Մերկելի ինքնազգացողությունը վատացել է. ԶԼՄ-ներ«Կանցլերը հանկարծակի իրեն վատ զգաց, նա ստիպված էր սնվել, խմել և նոր միայն շարունակել հարցազրույցը»,- նշել է կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։
13:31 • 09.12.14Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 4 ապօրինի շինություն, քանդվել է 3-ը. Երևանի քաղաքապետարանՀաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 2 արձանագրություն է կազմվել:
13:18 • 09.12.14Ջորջ Քլունին հերքել է կնոջ հղիության մասին լուրերըՀամացանցում լուսանկարներ էին տարածվել, որոնցում Ամալը փոքր- ինչ կլորացած փորիկ ունի: Սակայն նորապսակ զույգը պատմել է, որ դեռևս չի պատրաստվում ծնող դառնալ:
12:30 • 09.12.14Ոստիկանության Տարոնի բաժնում նսեմացրել են քաղաքացուհուն, ով արդյունքում ինքնասպանության փորձ է կատարել. ՀՔԾՔաղաքացի Անի Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ...
12:22 • 09.12.14Ամերիկյան հումորային հաղորդման ժամանակ Օբամայից հարցրել են միջուկային հրթիռների արձակման ծածկագրերը (տեսանյութ)Օբամային նաև հարցրել են, թե նա ինչպիսի նախագահ է՝ «մե՞ծ, թե՞ մեծագույն», ինչին նա պատասխանել է՝ «Սա մեկնաբանել պետք չէ»։
11:32 • 09.12.14Եվրոպայում հետաքննում են քաղաքացիական և ռազմական ինքնաթիռների վտանգավոր մերձեցման դեպքերըՎերահսկիչ մարմնի հայտարարության մեջ նշվում է, որ այդ դեպքերը տեղի են ունեցել Եվրամիության օդային տարածքի սահմանին՝ ծովի վրա, վերջին ամիսների ընթացքում։
11:24 • 09.12.14Ռուս պաշտոնյան խորհուրդ է տվել Եվրոպային հրաժարվել ԱՄՆ-ի արջի ծառայություններիցՊաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները լիիրավ անդամների իրավունքով իրենց ներկայությունն ունեն մի շարք եվրոպական կառույցներում` ազդելով ԱՄՆ-ից հազարավոր կմ հեռավորության վրա գտնող ազգերի ու պետությունների ճակատագրին վերաբերող որոշումների ընդունման վրա:
11:04 • 09.12.14Մոնիկա Լևինսկին երկար տարիների մեկուսացումից հետո կրկին հայտնվել է հասարակության մեջԼևինսկին ժամանել է վերջում և, մի փոքր կաշկանդվելով, անցել կարմիր գորգով։ Սակայն սա նրա առաջին հրապարակային միջոցառումը չէ 10 տարվա լռությունից հետո, մինչ այդ նա դուրս է եկել ստվերից, այն էլ՝ վիրտուալ աշխարհ...
10:52 • 09.12.14Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով 27 մարդ է մահացել. երկրին պատուհասած թայֆունը՝ ֆոտոշարքովԹայֆունը, որը Ֆիլիպինների տարածք է հասել շաբաթ օրը, վտանգավորության երրորդ աստիճանի է: Հիմնական հարվածը ստացել է Արևելյան Սամար նահանգը:
10:44 • 09.12.14Պուտինն Ալիսա Ֆրեյնդլիխին ծաղիկներ և ծղոտե գլխարկ է նվիրելՆախագահն այցելել է Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոն՝ վերանորոգումից հետո, և դերասանուհուն ծաղկեփունջ և ծղոտե մեծ գլխարկ նվիրել։
