Իրադարձային
-ից
-ը
17:13 • 19.11.14Ձնաբուքը Նյու Յորք նահանգի հյուսիսում 6 մարդու մահվան պատճառ է դարձել (լուսանկարներ)Բուֆալո քաղաքի քաղաքապետը ձնաբուքն անվանել է վերջին 40 տարվա ընթացքում ամենաուժեղը:
17:09 • 19.11.14Վերաբացվեց «Արդշինբանկ» ՓԲԸ «Արթիկ» մասնաճյուղը«Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի բացման կապակցությամբ: Նա մասնավորապես նշեց, որ …
16:42 • 19.11.14Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական բյուջեն 1 միլիարդ դոլարովԻնչպես բացատրել է ֆինանսների նախարարը, բյուջեի ավելացումը կապված է «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի գործողությունների հետ»։
16:30 • 19.11.14Ես գոհ չեմ տարածաշրջանում տիրող իրավիճակից. Իրանի դեսպանԵս հույս ունեմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն բանակցությունները և կհասնեն խնդրի լուծմանը...
16:24 • 19.11.14Անթալիայում պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 17 մարդԱնթալիայի քաղաքապետարանի հրշեջ ծառայության ներկայացուցիչը նշել է, որ վիրավորներից 4-ն առաջին բուժօգնություն են ստացել, իսկ մնացածը հոսպիտալացվել են:
16:19 • 19.11.14Մալայզիայում պոդիում են բարձրացել քաղցկեղը հաղթահարած կանայք (լուսանկարներ)Այս կերպ նրանք ցանկացել են ցույց տալ մյուս ծանր հիվանդներին, որ պետք է պայքարել հվանդության դեմ և չկորցնել հույսը։
16:16 • 19.11.14Ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է ցած նետվել Դավիթաշենի կամրջիցՀրշեջ-փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք:
16:16 • 19.11.14Բիլ Գեյթսի հիմնադրամը 5.7 մլն դոլար կհատկացնի Էբոլայի դեմ պատվաստանյութի մշակման համարՄեծավմասամբ աշխատանքները կտարվեն բուժման այնպիսի մեթոդի մշակման ուղղությամբ, որի համար կօգտագործվի վիրուսից բուժվածների արյան պլազման։
16:09 • 19.11.14Արքայազն Չարլզն այցելել է Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցիԱվելի վաղ հաղորդվել էր, որ արքայազնը հանդիպելու է Լոնդոնի Հարավային Քենսինգթոնում գտնվող Սուրբ Եղիշե եկեղեցու ժողովի անդամներին: Նա բարձրացնելու է քրիստոնյաների հետապնդման հարցը։
16:04 • 19.11.14Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը սկսվեց և անմիջապես հետաձգվեցՎարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց այդ 30 րոպեի ընթացքում դատարանին ներկայացնել մի փաստաթուղթ, որը անմիջական կապ ունի…
16:00 • 19.11.142012 թվականին Եվրամիության քաղաքացի է դարձել 800 հազարից ավելի օտարերկրացի. Եվրահանձնաժողով«2012 թվականին 818 հազար մարդ ստացել է քաղաքացիություն ԵՄ 28 երկրում, ինչը 4 տոկոսով ավելի է 2011 թվականից և 6 տոկոսով ավելի՝ 2009 թվականից»,- բացատրել են Եվրահանձնաժողովում:
15:45 • 19.11.14Եռյակի ձևաչափն անփոփոխ է, բայց շարժման մեջ այլ ուժեր էլ կարող են ընդգրկվել. Լևոն Զուրաբյան«Համաժողովրդական շարժմանը միանալու սահմանադրական իրավունք ունի յուրաքանչյուրը»,- ասաց նա:
15:08 • 19.11.14ՀԽՍՀ գլխավոր դատախազի որդին ռուս գործարարներից 5 մլն դոլար է գրպանել. ռուս գործարար«Վիկտոր Տեր-Հովսեփյանը վստահեցրել է, թե իբր իր մայրը Արամի 38 հասցեում գտնվող տան և հողամասի սեփականատերն է, և առաջարկել է գումար ներդնել՝ այնտեղ բարձրահարկ շենք կառուցելու համար»,- ասաց նա։
15:03 • 19.11.14ԲՀԿ–ական պատգամավորի ավտոմեքենայից կուսակցական կարևոր փաստաթղթեր են գողացել«Անհայտ անձինք իմ ծառայողական ավտոմեքենայի ապակին կոտրելով՝ գողություն են կատարել: Ավտոմեքենայից գողացել են կուսակցական կարևոր փաստաթղթեր, գումար կամ …»:

