Իրադարձային
-ից
-ը
12:38 • 04.07.14Հովհաննես Մանուկյանն ու իրավապաշտպանները քննարկել են ցմահ ազատազրկվածների իրավունքներին առնչվող հարցերՀասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել ցմահ ազատազրկման դատապարտվածների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկները:
12:07 • 04.07.14Բրազիլական քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվելԲրազիլական Բելու-Օրիզոնտի քաղաքի քաղաքապետ Մարսիո Լասերդան եռօրյա սուգ է հայտարարել քաղաքում, որտեղ հուլիսի 8-ին տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղերից մեկը։
12:03 • 04.07.14Լոս Անջելեսում ԱՄՆ անկախության օրվա առթիվ մարիխուանայի վաճառքի եռօրյա շուկա են բացելԱյցելուները մարիխուանա ձեռք բերելու համար պետք է դեղատոմս ներկայացնեն:
12:00 • 04.07.14ՆԱՏՕ-ի չորս ռազմանավեր մտել են Սև ծովՀյուսիսատլանտյան ռազմական դաշինքի մի քանի ռազմանավեր մտել են Սև ծով: Հայտնի է դարձել նրանց ուղղությունը:
11:22 • 04.07.14Սահմանադրական փոփոխություններ կատարելու հասարակական պահանջ չկա. քննարկումՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած հայեցակարգի` հանրաքվեի ինստիտուտի ընդլայնմանն ու ...
10:30 • 04.07.14Femen-ի ակտիվիստները մերկացել են Շվեդիայի վարչապետի առաջԿանայք մոտեցել են բեմին, որին կանգնած է եղել պաշտոնյան, հանել կրծկալներն ու բղավել տարբեր կարգախոսներ։ Ինչպես և նախորդ դեպքերում, կանանց շրջապատել են իրավապահներն ու տեղափոխել ոստիկանական բաժանմունք։
10:09 • 04.07.14Հալեպի հայաշատ թաղամասը դարձյալ հրթիռակոծվել է. կան հայ վիրավորներՆոր գյուղի ուղղությամբ արձակված ինքնաշեն հրթիռի պայթյունի հետևանքով վիրավորվածների թվում երկու հայ կա։ Նրանք են Հարութ Չորբաջյանն ու Դավիթ Մեյխանաճյանը։
09:18 • 04.07.14Հասնելու ենք նրան, որ վրացական ավիաշուկան քաղաքացիների համար ավելի գայթակղիչ չլինի. էկոնոմիկայի փոխնախարար«Աշխատում ենք այդ ուղղությամբ, վերացնում ենք բոլոր սահմանափակումները ներկայիս համաձայնագրերում, փորձում ենք ներգրավել խոշոր և հայտնի ավիաընկերությունների»,- ասաց նա։
08:33 • 04.07.14Բոլիվիայում աղքատությունը վերացնելու համար երեխաներին թույլ են տվել աշխատել 10 տարեկանիցԸստ օրինագծի, գործատուն պարտավոր է ապահովել աշախտող երեխաների ֆիզիկական ու հոգեբանական առողջությունը, ինչպես նաև կանխել փոքրերի՝ շահագործման ենթարկվելու հավանականությունը։
08:19 • 04.07.14Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին «Օպելը» 50 մետր գլորվել է դաշտը. 22-ամյա վարորդը տեղում մահացել էՀուլիսի 3-ին` ժամը 23:39-ին, տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը...
00:30 • 04.07.14Պորտուգալիայում բանանների արկղերի միջոցով ավելի քան 230 կգ կոկաին է տարածվել խանութներԹմրանյութերի որոնողական աշխատանքերն սկսվել են, երբ Վալենսա քաղաքի բնակիչներից մեկը սուպերմարկետներից գնում կատարելուց հետո ոստիկանություն է դիմել:
23:27 • 03.07.14Բրիտանացի մասնագետները կոչ են անում կրճատել աշխատանքային շաբաթըՈրպեսզի մարդիկ կյանքից հաճույք ստանան, պետք է շաբաթական երեք օր հանգիստ ունենան:
23:15 • 03.07.14Գտնվելով Բաքվում՝ կաշկանդված չենք եղել արտահայտել մեր մտքերը. Ստեփան ՄարգարյանԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը կոռեկտ չհամարեց մեկնաբանել Բաքվում Արտաշես Գեղամյանի հնչեցրած հայտարարությունները, որոնք կոշտ արձագանքի էին արժանացել Հայաստանում:
22:28 • 03.07.14«Դեպի Եվրասիական միություն» շարժումը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը մի քանի օր ժամանակ էլ կտաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը «Դեպի Եվրասիական միություն» շարժման անդամներից 15 օր ժամանակ էր խնդրել` պատասխանելու վերջիններիս հարցմանը, թե ինչ հիմնավորմամբ է Երևանյան լճին հարակից 10 հա հողատարածքը...
21:04 • 03.07.14ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության խնդիրը մինչև տարեվերջ լուծում կստանա. Հ. Աբրահամյան«Մենք հանդիպելու են ՌԴ վարչապետի հետ հուլիսի 11-ին, որը լինելու է աշխատանքային հանդիպում, քննարկվելու է նաև այդ հարցը։ Երբ վերադառնամ, մենք արդեն պատասխան կունենանք»,-ասաց վարչապետը
