Իրադարձային
-ից
-ը
17:08 • 24.06.14Իսպանական Նավարրայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը«Դա «Հայաստանի եվրոպացի բարեկամների» աշխատանքի արդյունքն է, ինչպես նաև տարբեր հանձնաժողովների և խորհրդարանականների: Իմ կարծիքով՝ սա բավականին դրական արդյունք է: Ինչ վերաբերում է հռչակագրին ...»։
16:42 • 24.06.14Բողոքի ակցիա Աֆրիկյանների տան մոտ, մի քանի ակտիվիստ բերման են ենթարկվել (ուղիղ)Նախ, ոստիկանների և ակտիվիստների լեզվակռիվը վերաճեց թեթև հրմշտոցի, ապա ոստիկանները պատ կազմած՝ փակեցին շենքի երկայնքով տեղադրված ցանկապատը:
16:36 • 24.06.14Վիկինգների նավը 160.000 եվրոյով հանվել է վաճառքիՄինչդեռ ամենաէժան վիկինգյան նավն արժե 53.000 դոլար։ Նման մատչելի գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ նմուշը սկանդինավյան ծովագնացների նավերից ամենափոքրի կրկնօրինակն է։
16:09 • 24.06.14Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ դեսպանԻնչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ՀՀ Նախագահը որոշումը կայացրել է՝ ղեկավարվելով ...
16:06 • 24.06.14Greenpeace-ի աշխատակիցը երկու տարի աշխատանքի է գնացել ինքնաթիռովԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության տվյալներով՝ երկու տարվա թռիչքների ընթացքում մթնոլորտ է արտանետվել 7 տոննա ածխաթթու գազ:
15:45 • 24.06.14Ջոն Հեֆերնն ու Արմեն Մուրադյանը բարձր են գնահատել Առողջապահության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը«Առողջապահական ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք` հաշվի առնելով անցած ճանապարհը»,- ասել է Արմեն Մուրադյանը:
15:43 • 24.06.14Պուտինին Իրաքի ճգնաժամի մեջ մեղադրելու համար Forbes-ը քննադատել է Գարի ԿասպարովինԱմսագիրն արժանին է մատուցում Գարի Կասպարովի շախմատային տաղանդին ու խելքին, սակայն ցավով նշում է, որ երբ խոսքը քաղաքականության մասին է, Կասպարովը ցուցադրում է իր ողջ ոչ կոմպետենտությունը։
15:30 • 24.06.14Հայաստանի և Հնդկաստանի միջև կստեղծվի հեռաբժշկության ցանց. հնդկական կողմը կներդնի ավելի քան 500.000 ԱՄՆ դոլարԱյսօր ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» փոխըմբռնման հուշագիր:
15:28 • 24.06.14ԵԽԽՎ-ում բերանները կապած ակտիվիստները Ադրբեջանի նախագահի ելույթի ժամանակ խոսքի ազատության պահանջ են ներկայացրել (տեսանյութ)ԵԽԽՎ ամառային նստաշրջանի երկրորդ օրը Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քաղբանտարկյալների և մարդու իրավունքների խախտումների խնդրի վերաբերյալ Ստրասբուրգում ակցիա են իրականացրել:
15:13 • 24.06.14ԵՄ-ն Ալբանիային միության անդամի թեկնածուի կարգավիճակ է տրամադրելԱվելի վաղ Ֆյուլեն հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Ալբանիային Եվրամիություն մտնելու թեկնածուի պաշտոնական կարգավիճակ տրամադրել:
14:59 • 24.06.14ՀՀ և ԼՂՀ վարչապետները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցության խորացման ուղիները«Գոյություն չունի մի խնդիր, որ ի զորու չլինենք լուծել մեր ապագա միասնական տեսլականի շրջանակում», - ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
14:40 • 24.06.14«ԱՄՆ-ի ամենագեղեցիկ հանցագործին» առաջարկել են մոդել դառնալՄիքսի կնոջն անչափ զայրացրել է ամուսնու անսպասելի համբավը. նրա կարծիքով՝ անարդար է, երբ տասնյակ հազարավոր մարդիկ հիանում են Ջերեմիի արտաքինով, մինչդեռ նա ճաղերի հետևում է և օգնության կարիք ունի։
14:12 • 24.06.14Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախ (լուսանկարներ)Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և արցախյան ազատամարտում զոհված հերոսների անմար հիշատակին և ծաղկեպսակ դրել հուշարձանին:
14:10 • 24.06.14Էլիզաբեթ 2-րդը մասնակցել է Եվրոպայի ամենախոշոր օդանավակայանի նոր մասնաճյուղի բացման արարողությանը (լուսանկարներ)Ենթադրվում է, որ «Թագավորական» անվանումը ստացած տերմինալը յուրաքանչյուր տարի կսպասարկի մինչև 20 մլն ավիաուղևորի։
13:44 • 24.06.14Հուլիսի 1-ին Հայաստանը չի ստորագրի ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը. Ալեքսանդր ԻսկանդարյանՌուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը սիամական երկվորյակներ կարծես լինեն: Եթե նրանք վերցնում են Հայաստանին, պիտի վերցնեն նաև Ադրբեջանին՝ հավասարակշռությունը պահպանելու համար...
