Իրադարձային
-ից
-ը
10:40 • 16.06.14Ես կորցնելու շատ բան չունեմ. Հռոմի պապը հրաժարվել է զրահապատ «պապամոբիլից»Ֆրանցիսկոսը հավելել է, որ զրահապատ մեքենան իրեն խանգարում է արդյունավետ շփում ունենալ հավաքված մարդկանց հետ և որ այդ մեքենայում ինքը նման է «պահածոյացված ձկան»։
10:25 • 16.06.14Ռուսաստանը Մոլդովային նախազգուշացրել է ԵՄ-ին ինտեգրման վտանգների մասինՄոլդովան չի կարող զուգակցել երկու կարգավորող համակարգեր՝ ԱՊՀ և ԵՄ: Այն ստիպված կլինի որևէ ընտրություն անել: Եվ եթե այն լինի եվրոպական համակարգի օգտին, ապա ԱՊՀ համակարգը կդադարի հարմարավետ լինել:
10:00 • 16.06.14Կիմ Չեն Ընն անձամբ սուզանավի զորավարժություն է ղեկավարել (լուսանկարներ)Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի ռազմածովային ուժերի զորավարժություններին գործուն մասնակցություն է ունեցել:
09:55 • 16.06.14Կոլումբիայի գործող նախագահը հաղթել է ընտրություններում. ձայները հաշվարկվել են ռեկորդային արագությամբԸնտրությունների 2-րդ փուլը դարձել է ռեկորդային՝ ձայների հաշվարկման արագությամբ. քվեաթերթիկների 96%-ը հաշվարկվել էին ընտրատեղամասերի փակումից մեկ ժամ անց։
09:48 • 16.06.14Ուկրաինայի նախագահը երկրի իրավիճակը կքննարկի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հետ«Օրակարգում պետական սահմանի վերականգնման վերաբերյալ գործողություններն են։ Եվ երկրորդը՝ Դոնբասում խաղաղ պլանի ներդրման ուղղությամբ կտրուկ քայլերը»,- ասել է Պորոշենկոն։
09:39 • 16.06.1485-ամյա ճապոնացին ձերբակալվել է 80-ամյա ճապոնուհուն հետապնդելու համարՃապոնիայում բնակչության ընդհանուր ծարացման ֆոնին հաճախակիացել են նաև տարեց մարդկանց կողմից կատարվող հանցանքները:
09:28 • 16.06.14ԱՄՆ-ն մասամբ տարհանում է Իրաքում դեսպանատան աշխատակիցներինՓսակիի խոսքով՝ դեսպանատունը չի դադարեցնում աշխատանքը, սակայն դրա անվտանգությունն ուժեղացվելու է: Անձնակազմի մի մասին կտեղափոխեն Բաղդադից Բարսայում և Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսություն։
09:17 • 16.06.14Եվրահանձնակատարն Ուկրաինայի գազի ճգնաժամի հաղթահարման հարցով նախագիծ է ներկայացրելԷտինգերի նախագծով նախատեսվում է, որ Ուկրաինան հունիսի 16-ին 1 միլիարդ դոլար կվճարի, իսկ հետո մինչև տարեվերջ ևս 6 վճարում կանի:
08:55 • 16.06.14Չինաստանում 3 մարդ մահապատժի է դատապարտվել Տյանանմենի ահաբեկչության համարՉինաստանի արդարադատությունը իր վճիռն է կայացրել վերջերս Պեկինի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության գործով:
08:51 • 16.06.14ԱՄՆ-ն և Իրանն ուղիղ երկխոսություն կվարեն Իրաքի իրավիճակի վերաբերյալ. The Wall Street JournalԱՄՆ-ն և Իրանը այս շաբաթվա ընթացքում ուղիղ բանակցություններ կվվարեն Իրաքի իրավիճակի վերաբերյալ, որտեղ իսլամցի գրոհայինները շարունակում են վերահսոկղություն հաստատել մի շարք տարածքներում:
08:39 • 16.06.14Բրազիլիայի Սանտուս քաղաքում Ֆուտբոլի արքա Պելեին նվիրված թանգարան է բացվելՖուտբոլի արքա` հենց այս անունով է պատմությանը հայտնի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, ով Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի եռակի գավաթակիր:
08:32 • 16.06.14Կիևյան կամրջից ինքնասպանություն կատարելու փորձը կանխվել էՀունիսի 16-ին` ժամը 00:43-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երևանի Հրազդանի մեծ կամրջից (Կիևյան կամուրջ):
08:25 • 16.06.14Իսլամիստ զինյալներն Իրաքում ևս մեկ քաղաք են գրավելՄարտը վերսկսվել էր, և քաղաքը հրթիռակոծության էր ենթարկվել: Reuters-ի հետ զրույցում քաղաքի բնակիչները հաղորդել են, որ զինյալներին հաջողվել է գրավել քաղաքը՝ անվտանգության ուժերի հետ մարտերից հետո:
20:23 • 15.06.14Պակիստանում է «Ալ-Կաիդայի» դեմ լայնամասշտաբ գործողություններ են սկսվելԶինվորականները հատուկ գործողություններ կիրականացնեն Պակիստանի հյուսիսարևմտյան Վազիրիստան շրջանում, որը գտնվում է Աֆղանստանի հետ սահմանում:
19:46 • 15.06.14Լուգանսկի ղեկավարը հաղորդել է, որ մի քանի օրում շուրջ 100 մարդ է զոհվելԼուգանսկի ինքնահռչակ Ազգային Հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը հայտարարել է, որ Լուգանսկի հյուսիսում գտնվող «Սչաստիե» բանկելի թաղամասում վերջին մի քանի օրերի ընթացքում շուրջ 100 մարդ է զոհվել:
