Իրադարձային
-ից
-ը
10:36 • 14.06.14Էլիզաբեթ 2-րդն Անջելինա Ջոլիին շնորհել է տիկնոջ պատվավոր կոչում (լուսանկարներ)The Daily Mail-ը հավելում է, որ տիկնոջ կոչումը թագուհու անունից Ջոլիին շնորհել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հեյգը։
10:22 • 14.06.14Նյու Յորքում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրաՔաղաքային ոստիկանության ներկայացուցիչ, լեյտենանտ Արթուր Լիենը հայտարարել է, որ տուժածները հոսպիտալացվել են, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
10:06 • 14.06.14ՃՏՊ Ֆուչիկ փողոցում. կան վիրավորներ և զոհ (լուսանկարներ)Բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 MA 394 և «Լեքսուս» մակնիշի 99 PR 606 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. առկա է գազի արտահոսք:
09:58 • 14.06.14ԱՄՆ-ում մահացել է հայտնի ջազային երգիչ Ջիմի ՍքոթըՍքոթը ճանաչում է ձեռք բերել անցած դարի 40-ականներին՝ Everybody's Somebody's Fool երգով, որը նա կատարել է Լայոնել Հեմփթոնի նվագախմբի հետ։
09:22 • 14.06.14Ճապոնացին մեղրամիսն անց է կացրել Հավայան կղզիների բանտում՝ օդանավում կռվից հետոՃապոնացին մինչև օդանավ մտնելը ոգելից խմիչքներ է օգտագործել, նա շարունակել է «գործը» նաև թռիչքի ժամանակ և «շատ է բարկացել», երբ բորտուղեկցորդներից մեկը հրաժարվել է վերցնել իր սկուտեղը։
23:43 • 13.06.14Հնդիկ նախարարներին արգելել են ԱԱ 2014-ին մեկնել պետության հաշվինԿառավարությունն ուղևորությունը չափազանց թանկարժեք է համարել և կոչ է արել վարչապետին՝ «դադարեցնել տոնախմբությունը»:
22:59 • 13.06.14Կիսելյովը Հայաստանի և Ղարաբաղի թեմաներով իր անիմաստ ու անիրազեկ մեկնաբանություններով բազմիցս տապալվել է. Մոդեստ ԿոլերովՌուսաստանցի հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Կոլերովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի՝ օրերս ՀՀ ԱԺ-ում...
22:48 • 13.06.14Քաղաքապետարանն այնպես է էտել թթենին, որ դրանից մնացել է միայն բունը. քաղաքացին պնդում է, քաղաքապետարանը՝ հերքումTert.am –ի խմբագրություն էր զանգահարել Երևանի Պուշկին փողոցի բնակիչ Գայանե Աբրահամյանը, ով վրդովված պատմեց, որ գարնանը քաղաքապետարանն այնպես է էտել իրենց բակի թթենին, որ այն բառի բուն իմաստով...
22:37 • 13.06.14Իրաքի իշխանություններն արգելափակել են Facebook-ի հասանելիությունըՆշվում է, որ նման որոշումը կապված է երկրում տիրող լարված իրավիճակի հետ: Բացի այդ, Իրաքի կապի նախարարությունը արգելափակել է նաև You Tube-ն ու Twitter-ը:
21:09 • 13.06.14ԱԺ «գազային» հանձնաժողովը երկուշաբթի կայանալիք նիստում վերջնական տեսքի կբերի իր միջանկյալ զեկույցըՄիքայել Մելքումյանը հայտնեց, որ այս նիստում կորոշվի նաև զեկույցի ներկայացման իրենց աշխատակարգը:
20:14 • 13.06.14Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցերԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
19:28 • 13.06.14Եվրահանձնաժողովը «Հարավային հոսքի» աշխատանքների դադարեցումը բացատրել է ՌԴ-ի՝ ԱՀԿ ներկայացրած բողոքովԷներգետիկայի հարցով հանձնակատար Գյունտեր Էտինգերը հայտնել է, որ գազատարի շուրջ աշխատանքները դադարեցվել են, քանի որ ռուսական կողմը բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ կասկածի տակ դնելով եվրոպական օրենսդրությունը:
18:41 • 13.06.14Ուկրաինական Լուգանսկ քաղաքում օդանավակայան է այրվումՄիջադեպի ականատեսների խոսքով՝ Ուկրաինայի Լուգանսկի շրջանի օդանավակայանի շենքից ծուխ է դուրս գալիս: Կրակահերթ է բացվել, որը չի դադարում 10 րոպե շարունակ:
18:26 • 13.06.14ՀԱՊԿ-ում հավաքվել են ոչ թե զարգացնելու կոլեկտիվ անվտանգության գաղափարը, այլ ՌԴ-ի հետ համագործակցելու. Թ. ՊողոսյանԹ. Պողոսյանը նկատեց, որ ՀԱՊԿ-ը ձևավորվել է որպես մի կառույց, որտեղ ամեն մի երկիր՝ անհատական մակարդակով, իր հարաբերություններն է կառուցում ՌԴ–ի հետ:
18:08 • 13.06.14Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի հետԱնդրեյ Դեշիցան ռուսական կողմի առաջ պահանջ է դրել՝ անհապաղ թույլ տալ երեխաների վերադարձը տուն և չխոչընդոտել Դոնի Ռոստովում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսին ուղեկցել երեխաներին։
