Իրադարձային
-ից
-ը
12:56 • 10.06.14Ճապոնիայում կայացած աճուրդում 3.500 դոլարով վաճառվել է «Դենսուկե» տեսակի սև ձմերուկ«Դենսուկե» տեսակի ձմերուկներն առանձնանում են կեղևի սև գույնով և վառ կարմիր համեղ միջուկով։ Այս ձմերուկները վաճառվում են հատուկ սև արկղերում, որոնք ընդգծում են նրանց բնական գույնը։
12:08 • 10.06.14Կարմիր խաչը և Սիրիայի Կարմիր մահիկն օգնություն են հասցրել ՀալեպԿազմակերպությունների ներկայացուցիչները բնակիչներին մատակարարել են պարեն, հիգիենայի պարագաներ, ծածկոցներ, ներքնակներ, խոհանոցային պարագաներ։
11:56 • 10.06.14Հարավային Կորեայի վարչապետ է նշանակվել նախկին լրագրողըԱպրիլի կեսին վարչապետ Չոն Հոն Վոնը հրաժարական էր տվել «Սևոլ» նավի խորտակման և հարյուրավոր զոհերի գրանցման ֆոնին: Վերջին տվյալով՝ նավի խորտակումից զոհվել է 292 մարդ, մեծ մասը՝ դպրոցականներ:
11:19 • 10.06.14ՌԴ հատուկ ծառայությունները մայիսին Հաղթանակի օրվա համար պատրաստվող խոշոր ահաբեկչություններ են կանխելԲորտնիկովը նաև հիշեցրել է, որ Ղրիմում ձերբակալվել են ուկրաինական «Պրավիյ սեկտոր» շարժման անդամներ, որոնք «պատրաստվում էին ռումբեր պայթեցնել Սիմֆերոպոլում մայիսի 9-ի զանգվածային միջոցառումների ժամանակ»
11:17 • 10.06.14Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի ԱվստրիաԱյցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ...
11:13 • 10.06.14Բրազիլիայում փլուզվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար կառուցվող միառելս երկաթգծի մի հատվածըՍպասվում էր, որ աշխատանքները կավարտվեն մինչ աշխարհի առաջնության մեկնարկը, սակայն այն մինչ այժմ պատրաստ չէ այն դեպքում, երբ առաջնությունը սկսվում է արդեն երկու օրից:
11:08 • 10.06.14Ուկրաինայի նախագահը հրահանգել է հումանիտար միջանցք բացել երկրի արևելքումԴա նշանակում է, որ Ուկրաինայի արևելքի այն տարածքների բնակչությունը, որտեղ մարտեր են ընթանում, կարող են հեռանալ:
10:48 • 10.06.14«ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի ստորագրման ժամկետը կարող է լրանալ 9 օրիցԵթե օրենքի նախագիծը 3-րդ ընթերցման ռեժիմով քննարկվել է նախորդ արտահերթին՝ մայիսի 19-ին, սակայն հաշվի առնելով, որ ՀՀ նախագահի նստավայր ուղարկելու համար սահմանված է 10-օրյա ժամկետ, ապա...
10:43 • 10.06.14Նիգերիայի հյուսիսում գրոհայիններն առևանգել են առնվազն 20 կնոջԱղբյուրը նշում է, որ այդ նույն վայրից 8 կմ հեռավորության վրա ապրիլ ամսին ահաբեկչական խմբավորման անդամներն առևանգել էին 200-ից ավելի աշակերտուհու։
10:17 • 10.06.14120 ուղևորով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ՆովոսիբիրսկումՎայրէջքի պահին առաջացել են տեխնիկական խնդիրեր, սակայն դրանց հետևանքով որևէ մեկը չի տուժել։
10:10 • 10.06.14Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակֆոլին թույլ չեն տվել մտնել Իրան«Պատրաստվում էի գնալ Իրան՝ համաժողովի մասնակցելու, սակայն այսօր իմացա, որ ինձ մերժել են վիզա տրամադրել»,- պատմել է Մակֆոլը Twitter-ի իր միկրոբլոգում:
10:01 • 10.06.14Գերմանիայում փոթորկի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել (լուսանկարներ)Դյուսելդորֆում 3 մարդ մահացել է բնակելի տան վրա բարդու ընկնելու հետևանքով։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել ևս 3 վիրավոր մարդու։ Քյոլնում մահացել է մեկ հեծանվորդ։
09:57 • 10.06.14Իսրայելում այսօր նախագահ կընտրենԱռաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի պատգավորների առնվազն 61 ձայն. հակառակ դեպքում կանցկացվի 2-րդ փուլ։
09:49 • 10.06.14Վաճառքի են հանվում Հիլարի Քլինթոնի նոր հուշագրություններըԳրքում, որը վաճառքի դուրս կգա այսօրվանից, Հիլարի Քլինթոնը ներկայացնում է իր տեսակետներն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ, որոնք տարբերվում են Բարաք Օբամայի դիրքորոշումից։
09:43 • 10.06.14Փոլ Մաքքարթնին հիվանդության պատճառով չեղյալ է համարել համերգային շրջագայությունը«Ես շատ եմ ցավում, բայց կանցնի մի քանի շաբաթ, մինչ ես կրկին կկարողանամ բեմ դուրս գալ Ամերիկայում: Ես ինձ հիանալի եմ զգում, բայց բժիշկները խորհուրդ են տվել ինձ հանգստանալ որոշ ժամանակ»,-ասել է նա։
