Իրադարձային
-ից
-ը
17:09 • 23.05.14Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել միասեռ քաղաքացիական ամուսնությունների մասին օրենքինԻշխող կուսակցության պատգամավոր Ռայթ Մարուստենի խոսքերով՝ Էստոնիան պետություն է, որտեղ հարգում են յուրաքանչյուրի իրավունքները և ազատությունները, և ոչ մեկ չի կարող ենթարկվել խտրականության:
16:40 • 23.05.14Ամերիկացին դատապարտվել է 90 տարվա ազատազրկման՝ ուսանողուհուն դաժան ծեծի ենթարկելու համարՎիրամոնտեսի գործողությունների հետևանքով 23-ամյա ուսանողուհին վերածվել է «ուրվականի». նա չի կարողանում քայլել ու խոսել։
16:31 • 23.05.14Իրանի բանակը 2-օրյա ցամաքային և օդային զորավարժություններ է սկսելՄեհրաբին հաստատել է, որ զորավարժությունների ընթացքում փորձարկվելու են հեղուկ և պինդ վառելիքի համադրությամբ գործող Nazeat և Fajr հրթիռների նորացված մոդելները։
16:05 • 23.05.14Գերմանացիներին արգելել են պահել նախկին սիրեցյալների ինտիմ լուսանկարներըՏղամարդը, ով լուսանկարիչ է աշխատել, ստեղծել է իր սիրուհու մերկ լուսանկարների բավականին մեծ հավաքածու: Երբ զույգը բաժանվել է, կինը պահանջել է ազատվել այդ լուսանկարներից։
15:59 • 23.05.14Լուգանսկում ուժայինները սպանել են 7 զինյալի և սխալմամբ գնդակահարել իրենց 30 զինակիցների. ԶԼՄ-ներ««Աջ սեկտորը» կրակել է Ուկրաինայի ազգային գվարդիայի մարտիկներին, որոնք հրաժարվել են սպանել խաղաղ բնակիչներին»,- պատմել է Օստապ Չոռնին՝ գիշերը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
15:52 • 23.05.14Ինդոնեզիան և Ֆիլիպինները վերջ են դրել 20-ամյա տարածքային վեճինՀամաձայնագիրը, որին նախորդել են 20-ամյա բանակցությունները, ազատ տնտեսական գոտիներ է սահմանում Ֆիլիպինների Մինդանաո և Ինդոնեզիայի Սուլավեսի կղզիների միջև։
15:46 • 23.05.14Իրանում դատարանն Instagram-ն արգելափակելու մասին որոշում է կայացրելԴատարանի որոշումը փոխանցվել է Իրանի կապի նախարարությանը։ Ներկայում, սակայն, իրանցի օգտատերերի համար հավելվածը դեռևս հասանելի է։
15:25 • 23.05.14Ուկրաինայում լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմ է. Պուտին«Հաջորդեց պետական հեղաշրջում, որին աջակցում էին ամերիկացի և եվրոպացի գործընկերները: Այնուհետ՝ քաոս, և այժմ մենք լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի ականատես ենք»,- ասել է Պուտինը։
15:13 • 23.05.14Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը խոստացել է ուժային գործողություններ չկիրառել ընտրությունների օրըՈւկրաինայի հարավ-արևելքում շարունակվում է ուկրաինական իշխանությունների ուժային գործողությունը, որն ուղղված է ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Հանրապետությունների ներկայացուցիչների դեմ։
14:52 • 23.05.14ՀՀ փոխվարչապետն ընդունել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարինՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն:
14:43 • 23.05.14WikiLeaks-ը կատարել է խոստումը՝ բացահայտել է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից գաղտնալսված «X» երկիրըWikiLeaks-ում խոստացել էին երկրորդ երկիրը բացահայտել ուրբաթ օրը։ Այսօր արդեն կայքում տեղադրված փաստաթղթում ասվում է, որ «Х պետությունն» Աֆղանստանն է։
14:10 • 23.05.14Ուկրաինական դեպքերից հետո ՌԴ-ն կարող է խաղաղարար գործողություններ սկսել մեր տարածաշրջանում. Աշոտ ՄանուչարյանԱշոտ Մանուչարյանը նշեց, որ եթե հանկարծ հայ-ադրբեջանական սահմանին որոշակի գործողություններ լինեն, և երկու կողմից կրակոցներ հնչեն, ապա Ռուսաստանը կարող է խաղաղարար գործողություններ սկսել տարածաշրջանում։
13:54 • 23.05.14Ռուսաստանից Ուկրաինա է փորձել մտնել զենք տեղափոխող 4 բեռնատար. Ուկրաինայի սահմանապահ ծառայությունՈւկրաինացի սահմանապահները տեղեկացրել են այդ մասին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությանը: Սակայն ռուսական կողմը սահմանին ավտոմեքենաների ներկայության փաստը հերքում է:
13:25 • 23.05.14Չինաստանի հետ գազային պայմանագիրը կազդի Եվրոպայում գազի գների վրա. «Գազպրոմի» ղեկավար«Գազպրոմ»-ը և չինական CNPC-ն չորեքշաբթի ստորագրել են Չինաստան տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու մասին պայմանագիր։
12:47 • 23.05.14Վարչապետը մասնակցել է «Վերջին զանգի» տոնական միջոցառմանը (լուսանկարներ)Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր հնչում է ավարտական վերջին զանգը: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի թիվ 119 ավագ դպրոցում մասնակցել է «Վերջին զանգի»...
