Իրադարձային
-ից
-ը
21:01 • 19.05.14Բոսնիա և Հերցոգովինայում պաշտոնապես հաղորդվել է ջրհեղեղի հետևանքով 17 զոհի մասինԻնչպես հայտնել է երկրի ԱԳ նախարար Զլատո Լագումջիան` ավելի քան 1 մլն մարդ Բոսնիա և Հերցոգովինայում տուժել է ջրհեղեղների պատճառով, 100 հազար տուն անպիտան է դարձել բնակության համար:
20:39 • 19.05.14Դոնեցկի Կրամատորսկ քաղաքում գրավել են քաղաքային դատախազությունըԴոնեցկի շրջանային պետական վարչակազմից հաղորդել են, որ Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքում անջատողականները գրավել են քաղաքային դատախազության շենքը:
20:28 • 19.05.14Հայաստանում հեռախոսի և ավտոմեքենայի համարներն այնքան կարևոր են, որ մարդու մասին դատում են դրանցով. հոգեբան«Հանրության շրջանում ամենատարածված խնդիրներից մեկը կպչուն-սևեռուն խանգարումներն են: Դրանք կպչուն գործողություններ կամ կպչուն մտքեր են»,-ասաց Խաչատուր Գասպարյանը:
19:22 • 19.05.14Գնա´, միլիցեքի´ն հարցրա` ինչիա տենց բաներ եղել. գեներալ Սեդրակ Սարոյանը` «Վերնիսաժի» միջադեպի մասինԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեդրակ Սարոյանին դուր չեկավ մեր հարցը, թե ըստ նրա՝ անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտի արդյունք չե՞ն Վերնիսաժում օրերս հնչած կրակոցները։
18:23 • 19.05.14Պնդել, որ պարտադիր բաղադրիչը մնալու է՝ նույնն է, թե թույլ տալ հանցագործություն. Արծվիկ Մինասյանը` Արթուր ՋավադյանինՍահմանադրական դատարանի որոշմամբ պարտադիր բաղադրիչը բնութագրող նորմերը ճանաչվել են հակասահմանադրական ու անվավեր, և պնդել, որ պարտադիր բաղադրիչը մնալու է՝ նույն է, թե թույլ տալ հանցագործություն...
17:55 • 19.05.14ՆԱՏՕ-ն Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերը դուրս բերելու նշաններ չի տեսնումԱվելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարին հանձնարարել էր հեռացնել զորքերն Ուկրաինայի սահմաններից։
17:49 • 19.05.14Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Բաքու, իսկ Ալիևն ու Մամեդյարովը Վիետնամում ենԱյդպիսով՝ պարզ չէ, թե ի՞նչ են անելու համանախագահները Բաքվում և ո՞ւմ հետ են հանդիպելու։ Այդ մասին տեղեկություն չի տրամադրել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը։
17:31 • 19.05.14Կալինինգրադում 87 մլն եվրո արժողությամբ սաթի պահեստներ են հայտնաբերվել1300 պարկերի ընդհանուր քաշն ավելի քան 29 տոննա է։ Համաձայն որոշ գնահատականների՝ քարերի ընդհանուր արժեքը հասնում է 87 մլն եվրոյի։
17:24 • 19.05.14Սերբիան և Բոսնիան օգնություն են խնդրում ջրհեղեղների պատճառով (լուսանկարներ)Անհանգստություն են առաջացնում նոր հնարավոր սողանքները և ռազմական գործողությունների ժամանակներից մնացած ականների և չվնասազերծված ռումբերի՝ ջրի մակերևույթ դուրս գալը:
16:58 • 19.05.14Վրաստանի մի շարք ուսումնական հաստատություններում ռումբի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվելՍակրավորներ են աշխատում նաև թիվ 55 դպրոցում։ Այստեղ պայթուցիկ սարքի մասին ահազանգի պատճառով ընդհատվել է դասապրոցեսը։
16:42 • 19.05.14Ամերիկյան քաղաքում արգելվել է տաբատը վարտիքից ներքև կրել«Շատերին կթվա, թե մենք դատարկ բանից աղմուկ ենք սարքում, սակայն ես չեմ ցանկանում, որպեսզի տղամարդիկ այդպես կիսամերկ փողոցներով շրջեն»,-ասել է Քեգլը։
16:26 • 19.05.14ԱԺ–ում կառավարության ծրագրի քննարկումը տեղի կունենա վաղըԱզգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումը տեղի կունենա վաղը՝ մայիսի 20-ին. այս մասին նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
16:06 • 19.05.14Տարզանը ներողություն է խնդրել առևտրի կենտրոնի այցելուներից մերկապարի համար«Մենք համոզված էինք, որ Տարզանը երգեր է երգելու, այդ պատճառով բեմին մոտ տեղեր ենք զբաղեցրել: Բայց երբ սկսվեց շոուն, ստիպված եղանք փակել երեխաների աչքերը և փախչել այդտեղից»,- ասել են արմավիրցիները:
15:45 • 19.05.14Կիևի իշխանությունները հայտարարել են, որ ռուս «խաղաղապահներին» կդիմավորեն կրակահերթով«Եթե ռուսական բանակը խաղաղապահների դրոշի ներքո մտնի մեր տարածք, մենք կգործենք նրանց հետ, ինչպես ագրեսորների հետ»,- հայտարարել է Կովալը։
15:00 • 19.05.14Շվեդիայի շրջաններից մեկում ուսուցիչներին կարգելեն տնային առաջադրանք հանձնարարել աշակերտներինՆախաձեռնողները ցանկանում են տնային աշխատանքի նկատմամբ ավանդական մոտեցման փոխարեն դպրոցներում ստեղծել պայմաններ, որ աշակերտները կարողանան կատարել առաջադրանքները տեղում՝ դասարաններում:
