Իրադարձային
-ից
-ը
13:24 • 15.05.14Հացառատցիները ցանկանում են առանձնանալ Գավառից ու առանձին համայնք դառնալ. Բողոքի ակցիա կառավարության դիմացԿառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ՝ բարձրացնելու իրենց հուզող խնդիրները: Նրանց մեծ մասը Երևան էր ժամանել Գավառից և պահանջում Հացառատը դարձնել առանձին համայնք:
12:57 • 15.05.14Իշխանությունների ձախողումն է, որ ընդդիմությունից որևէ մեկը հրավիրված չէր Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը. Կ. Մանոյան«Պետք էր օրինակ վերցնել Ֆրանսիայից, երբ նա իր հետ բերել էր ընդդիմության ներկայացուցիչներին»,- ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
12:47 • 15.05.14«Կուտակային կենսաթոշակների մասին» լրամշակված օրենքն ընդունվեց«Օրինաց երկիր», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունները քվեարկեցին դեմ, բացառությամբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի, ով ձեռնպահ քվեարկեց։
12:33 • 15.05.14Մոնտենեգրոն և Ալբանիան Հայաստանի քաղաքացիների համար վերացրել են մուտքի արտոնագրի պահանջը«Մոնտենեգրոն ( մինչև 2014 թվականի նոյեմբերի 30-ը ) և Ալբանիան տեղեկացրել են Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին»,- գրել է Տիգրան Բալայանը։
12:28 • 15.05.14«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունն» ուկրաինացի զինվորականներից պահանջել է մինչև օրվա վերջ լքել տարածքը«Եթե դա տեղի չունենա, մեր զինվորականները կարող են ուժով ստիպել նրանց դա անել»,- ասել է Ռուդենկոն։
11:45 • 15.05.14Ընտանեկան վեճն Ավստրալիա ուղևորվող ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառ է դարձելՄիջադեպից հետո կինը ձեռքի լուրջ վնասվածք է ստացել: Նրան պահանջվել է շտապ բուժօգնություն, այդ պատճառով ինքնաթիռի կապիտանը վայրէջքի մասին որոշում է կայացրել, հաղորդում է թերթը:
11:39 • 15.05.14Մենք բոլորի հետ պայմանավորվել ենք, որ պետք է աշխատենք հավասար դաշտում. վարչապետՄենք բոլորի հետ պայմանավորվել ենք, որ պետք է աշխատենք հավասար դաշտում, ամեն ինչ պետք է անեն, որ ստվերից դուրս գան, սա պարտադիր պայման է...
11:34 • 15.05.14Տունը, որտեղ ծնվել է Հիտլերը, կվերածվի ներգաղթյալների կենտրոնիՀայտնի է, որ ֆյուրերը ծնողների վարձակալած տանն ապրել է իր կյանքի առաջին 3 տարիները։ Երկրորդ աշխարհամարտից հետո շենքը ծառայել է որպես գրադարան, հետո` որպես բանկ և այլն։
11:32 • 15.05.14Թող ամեն հայ ընտանիք յոթ որդով սեղան նստի. Տարոն Մարգարյանի ուղերձը՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ«Դարեր շարունակ հայ օջախը եղել է մեր ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման մի ինքնատիպ միջավայր, որում դաստիարակվել են ազգային արժեքներ դավանող սերունդներ»,- ասված է ուղերձում։
11:19 • 15.05.14Դոնեցկն Ուկրաինան «հարևան պետություն» է անվանել«Հանրապետության» ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք ընտրություններն իրենց մոտ չեն անցկացվելու, քանի որ Ուկրաինան հարևան պետություն է։
11:18 • 15.05.14Ֆրանսիացի պետծառայողները համազգային բողոքի ակցիա կանցկացնենԸնդհանուր առմամբ, ցույցերին կարող է մասնակցել մոտ 5 միլիոն մարդ, որոնք դժգոհ են աշխատավարձերի կրճատումներից:
10:59 • 15.05.14Նյու Յորքում 102.500 դոլարով վաճառվել է 16-ամյա պակիստանցի իրավապաշտպանի դիմանկարը2012-ին «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» շարժման գրոհայինները մահափորձ էին կատարել աղջկա դեմ՝ վիրավորելով նրան գլխի և պարանոցի շրջանում։
10:40 • 15.05.14Լիբանանում այսօր կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլըԱղբյուրը նշում է, որ հաղթանակի համար թեկնածուները պետք է հավաքեն ձայների մեծամասնությունը։ Հաղթանակի գլխավոր հավակնորդներից մեկն է համարվում արևմտամետ Սամիր Ջաաջաան։
10:34 • 15.05.14Guardian-ի նախկին լրագրող. էլեկտրոնային լրտեսության գլխավոր բացահայտումները դեռ առջևում ենԳրինվալդի խոսքով՝ այժմ իրենք աշխատում են այն հոդվածների վրա, որոնք կլինեն Ազգային անվտանգության գործակալության մասին դեռևս չհրապարակված նյութերից ամենախոշորը, եթե ոչ ամենակարևորը:
10:25 • 15.05.14ԱՄՆ-ում 1-ամյա երեխան հրաշքով ողջ է մնացել՝ շենքի 11-րդ հարկից ընկնելուց հետոՎայր ընկնելու հետևանքով նա ուղեղի ցնցում է ստացել, ինչպես նաև՝ ձեռքերի, ողերի ու ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներ։ Բացի այդ, պատռվել է նրա թոքը, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։
