Իրադարձային
-ից
-ը
20:07 • 12.05.14ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում Ղրիմի ընկերությունների նկատմամբ, որոնք առգրավվել են ՈւկրաինայիցԵՄ Խորհուրդը ԱԳ նախարարների մակարդակով պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի ընկերությունների նկատմամբ, որոնք առգրավվել են Ուկրաինայից թերակղզու՝ Ռուսաստանին միանալուց հետո:
19:58 • 12.05.14Ուկրաինայի Լուգանսկի շրջանի ԿԸՀ-ն հրապարակել է ինքնորոշման մասին հանրաքվեի արդյունքներըՔվեարկության արդյունքում ընտրողների 96.2 տոկոսը կողմ է քվեարկել պետական ինքնուրույնությանը, իսկ 3.8 տոկոսը՝ դեմ: Ընտրողների մասնակցության հայտը քվեարկությանը կազմել է 81 տոկոս:
19:33 • 12.05.14Հստակ է, որ վերադարձ անցյալին չի կարող լինել ո՛չ սահմանների, ո՛չ էլ՝ կարգավիճակի առումով. Դավիթ ԲաբայանԼՂՀ Նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, արձագանքելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը...
19:22 • 12.05.14Հայ –ֆրանսիական կապերը քաղաքաշինության ոլորտում ինտենսիվ են. Նարեկ ՍարգսյանՆախարարը որպես օրինակ բերեց Ֆրանսիայում Հայաստանի՝ ճարտարապետի դիպլոմի ճանաչվելու իրողությունը դեռ 1994 թվականից, ինչպես նաև՝ դրանից բխող բազմաթիվ կրթական ծրագրեր:
18:54 • 12.05.14Nissan Murano-ն ընկել է Սևանա լիճըԱրմեն Ա.-ն հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքներն ստացել է իրենց տան տանիքից վայր ընկնելու հետևանքով:
18:11 • 12.05.14Կյանքից հեռացել է դերասանուհի Սվետլանա ԳրիգորյանըՎախճանվել է հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկը՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը ...
18:07 • 12.05.14Իռլանդիայում 80.000 մարդ մասնակցել է ինքնասպանություն գործած մարդկանց մտերիմներին սատարելու երթին (լուսանկարներ, տեսանյութ)Այս տարի միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել է 2 անգամ ավելի շատ մարդ, քան նախորդ տարի։ Դուբլինի Ֆենիքս պուրակը երթի մասնակիցների հավաքվելու հիմնական վայրն է։
18:01 • 12.05.14Ֆրանսիայում պահանջում են արդարադատության նախարարի հրաժարականը՝ ազգային հիմնը չերգելու համարԱվելի ուշ նախարարը ֆեյսբուքյան իր էջում բացատրել է, որ կան դեպքեր, երբ հարկավոր է լռել, այլ ոչ թե երգել կարաոկեի հնչյունների ներքո։
17:52 • 12.05.14Գավառում անհայտ խոտաբույսից երեխաներ են թունավորվելՈստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր թունավորում անհայտ էթիոլոգիա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2005 թ. ծնված Հովիկ Հ.-ն, 2007 թ. ծնված...
17:28 • 12.05.14Հնագետները Գերմանիայի կենտրոնում հռոմեացի լեգիոներների ռազմաճամբար են հայտնաբերելՀայտնաբերված շինություններն ունեն հին հռոմեական ռազմաճամբարներին հատուկ տեսք ու համապատասխանում են հնագույն գրավոր աղբյուրներում ներկայացված նկարագրություններին։
17:19 • 12.05.14Ռուսաստանում առաջարկում են ստեղծել «Եվրատեսիլի» այլընտրանքը՝ «Եվրասիայի ձայնը»«Վերջին «Եվրատեսիլի» արդյունքները լցրեցին համբերության բաժակը: Պետք է արդեն ընթացիկ տարում դուրս գալ այդ մրցույթից: Չի կարելի այլևս այդ անսահման խենթությունը տանել»,- ընդգծել է նա։
17:09 • 12.05.14ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանմանը«Պատժամիջոցներ են սահմանվել 2 ղրիմյան ընկերությունների և 13 անձանց հանդեպ։ Ես չեմ նշելու նրանց քաղաքացիությունը։ Դրանք կհրապարակի ԵՄ-ն՝ օրվա երկրորդ կեսին»,-ասել է նա։
17:04 • 12.05.14Իտալիայի ափերի մոտ 400 գաղթականներով նավ է շրջվելՀայտնի է, որ բոլոր ուղևորներին փրկել չի հաջողվել, սակայն զոհերի մասին հստակ տեղեկություններ դեռ չկան։ Պատահարի հանգամանքները պարզվում են։
16:44 • 12.05.14Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը (լուսանկարներ)Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մեկնել են Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ կմասնակցեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:
16:43 • 12.05.14Բակո Սահակյանը Հադրութում ներկա է եղել նորակառույց մարզադաշտի բացմանըԲակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին նախագծի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:
