Իրադարձային
-ից
-ը
11:38 • 13.05.14Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի համատեղ մամուլի ասուլիսը (ուղիղ)ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես են գալիս մամուլի ասուլիսով։
11:18 • 13.05.14Հս. Կորեան խոստանում է պատժել Սեուլի «կատաղած շանը»՝ Փհենյանի հասցեին խոսքերի համարՀյուսիսկորեական իշխանությունների կողմից վերահսկվող կայքերից մեկում նշվում է, որ «Փհենյանը ձեռքերը ծալած չի նստելու, մինչ այդ կատաղած շունը հաչում է»։
11:07 • 13.05.14Գերմանացիները միասեռականների հանդեպ ավելի հանդուրժող են, քան ներգաղթյալների. հետազոտությունՆշվում է, որ միասեռականների նկատմամբ հանդուրժողականությունն ավելացել է Բեռլինի պատի քանդվելուց ի վեր, մինչդեռ իրենց ավանդույթներին հավատարիմ ներգաղթյալների նկատմամբ հանդուրժողականությունը նվազել է:
11:00 • 13.05.14«Հայ Եկեղեցին և կրթությունը, գիտությունը և մշակույթը» թեմայով գիտաժողով՝ Մայր Աթոռի ՄատենադարանումՄայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 16-17-ը տեղի կունենա «Հայ Եկեղեցին և կրթությունը, գիտությունը և մշակույթը» թեմայով...
10:39 • 13.05.14Հարվարդի համալսարանում չեղարկել են սատանայական «սև պատարագը»Հայտնի է, որ «պատարագի» կազմակերպիչը Հարվարդի ուսանողական կազմակերպություններից մեկն է՝ Մշակութաբանական ուսումնասիրությունների ակումբը, որին աջակցել է Նյու Յորքի «Սատանայի տաճարը»։
10:22 • 13.05.14Քրիստին Լունդը դարձել է ՄԱԿ-ի խաղաղապահների առաջին կին հրամանատարըԳեներալ-մայոր Լունդն օգոստոսի 13-ին պաշտոնապես կփոխարինի չինացի գեներալ-մայոր Չաո Լիուին: Լունդի հրամանատարության տակ կլինի Կիպրոսում գտնվող մոտ 1.000 «կապույտ սաղավարտ»:
10:06 • 13.05.14Արգենտինան կարող է միանալ ԲՌԻԿՍ-ինԲՌԻԿՍ-ը միջազգային խումբ է, որը բաղկացած է հինգ արագ զարգացող երկրներից: Դրա կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
09:55 • 13.05.14ԱՄՆ-ում մահապատժի դատապարտվածները բողոքել են վճռի կատարման ընթացքում անփութության դեմԱմերիկյան նահանգները մահաբեր ներարկման մեջ օգտագործվող նյութերի խրոնիկ դեֆիցիտ ունեն. եվրոպական ընկերությունները դադարել են ԱՄՆ պենտոբարբիտալ նյութ արտահանել։
01:14 • 13.05.14Բելառուսներն աշխարհի ամենախմող ազգ են ճանաչվելԵրկրորդ տեղում մոլդովացիներն ու լիտվացիներն են, իսկ Ռուսաստանը հայտնվել է 4-րդ հորիզոնականում:
01:03 • 13.05.14Իսպանիայում սպանվել է իշխող կուսակցության ղեկավար անդամ Իսաբել ԿառասոնԻսպանիայում անհայտ կինը կրակել է երկրում իշխող Ազգային կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Իսաբել Կառասոյի վրա, ինչի հետևանքով 59-ամյա գործիչը մահացել է:
00:33 • 13.05.14Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աշխարհի ղեկավարներին՝ օգնել աղքատներին և աջակցել հարստության վերաբաշխմանըՀռոմի Ֆրանցիսկոս պապը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հանդիպմանը վերջինիս հայտնել է, որ միջազգային կազմակերպությունն ավելին պետք է անի աղքատներին օգնելու և հարստության վերաբաշխման գործում:
22:24 • 12.05.14Մեծ քանակությամբ տարածված որդերի դեմ պետք է պայքարել թունաքիմիկատներով. Հրաչ ԲերբերյանՀրաչ Բերբերյանը խորհուրդ տվեց գյուղացիներին՝ ցիպերմետրին և շերբով քիմիկատներով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:
21:40 • 12.05.14ԼՂ խնդրի կարգավորման շուրջ այս ակտիվությունը միջազգային իրավիճակի լարվածության հետ է կապված. Մանվել ՍարգսյանՌազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի…
21:29 • 12.05.14Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է Ուկրաինայի համար կանխավճարային համակարգ սահմանել մայիսի 13-ից«Բավական է ձգձգել, տեղեկացրեք նրանց և վաղվանից սկսած` կանխավճարային համակարգ սահմանեք: Կարծում եմ, որ «Գազպրոմը» նախաձեռնել է այս իրավիճակի կարգավորմանն ուղղված բոլոր հնարավոր միջոցները», - նշել է նա:
20:27 • 12.05.14Երևանում գույքագրվել են հանրային օգտագործման աղբամանները, շարունակվում է սանիտարական մաքրումըԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Facebook-ի էջում գրառում է կատարել մայրաքաղաքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
