Իրադարձային
-ից
-ը
12:59 • 12.05.14Տարոն Մարգարյանն ու Հրանուշ Հակոբյանը քննարկել են «Արի տուն» ծրագրի հետ կապված հարցեր«Քանի որ ծրագիրը տարեցտարի ընդլայնվում է, մենք պատրաստ ենք ձեռնարկելու համապատասխան քայլեր՝ Երևանում ավելի շատ սփյուռքահայ երեխաներ հյուրընկալելու համար»,- ասել է Տ. Մարգարյանը։
12:46 • 12.05.14Կրեմլը հարգանքով է վերաբերվում Ուկրաինայի հարավ-արևելքում հանրաքվեներինՆշվում է, որ երկխոսության համար ողջունվում են ցանկացած միջնորդական ջանքեր, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի միջոցով: Բացի այդ՝ Մոսկվան դատապարտել է ուժի կիրառումն Ուկրաինայի հարավ-արևելքում:
12:18 • 12.05.14Սիդնեյի օպերայի շենքի տանիքից փրկարարները հարբած տղամարդու են իջեցրելԳործողությունը տևել է մոտ մեկ ժամ։ Այդ ընթացքում շենքը փակվել է այցելուների համար, որոնք հավաքվել են շենքի մոտ և լուսանկարել են տանիքին տեղի ունեցող իրադարձությունները։
12:17 • 12.05.14Հայ հասարակությունը հանդուրժող չի դարձել, ԼԳԲՏ-ն է համախմբված քվեարկել. հոգեբանը Կոնչիտայի՝ ՀՀ-ից ստացված ձայների մասին«Հայ հասարակությունը ավանդապահ հասարակություն է և չեմ կարծում, որ նման մեծ թիվ կազմեր։ Գուցե հանդուրժող լինեին, բայց ոչ դրական վերաբերմունք ցուցաբերվեր»,- ասաց Սամվել Խուդոյանը։
11:57 • 12.05.14104-ամյա լեհ տղամարդը 100-մետրանոց վազքի ռեկորդ է սահմանելՀարյուր տարեկանից բարձր վազորդների շրջանում 100-մետրանոց հեռավորության հաղթահարման միջազգային ռեկորդը գրանցվել է մի քանի տարի առաջ Ճապոնիայում՝ 28 վայրկյան:
11:46 • 12.05.14Տուրչինովը ֆարս է անվանել Ուկրաինայի արևելքում անցկացված հանրաքվենՆա նշել է, որ հանրաքվեներն ուղղորդվել են Ռուսաստանի ղեկավարության կողմից, որի նպատակն է ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում, տապալել նախագահական ընտրությունները և ուկրաինական իշխանությունները:
11:15 • 12.05.14NASDAQ-ի համանախագահ է դարձել Ադենա ՖրիդմանըՖրիդմանը NASDAQ է վերադառնում Carlyle Group-ում երեք տարի տևած աշխատանքից հետո: Այդ ընկերությունում նա զբաղեցնում էր ֆինանսական տնօրենի պաշտոնը։
11:03 • 12.05.14Հյուսիսային Կորեան շուտով անհետանալու է. Հարավային Կորեայի ՊՆՀյուսիսային Կորեան է՛լ ավելի ագրեսիվ է դարձել հարևան պետության հանդեպ՝ դրա նախագահ Պակ Կըն Հենին անվանելով «մարմնավաճառ», իսկ Օբամային էլ՝ «կապիկ»։
10:58 • 12.05.14Սիրիայի կառավարությունը կարևորում է ազգային հաշտեցումը. ԱսադԱսադն ընդգծել է, որ պետությունը շարունակելու է պայքարն ահաբեկչության դեմ։ Նրա խոսքով՝ Սիրիայի բանակի ջանքերով երկիրը «գնում է դեպի հաղթանակ»։
10:54 • 12.05.14Հոլոքոստի մասին կեղծ հուշերի հեղինակը տուգանվել է 22,5 մլն դոլարովՀոլոքոստի մասին բեսթսելլեր գրքի հեղինակ Դեֆոնսեկան խոշոր տուգանք կվճարի՝ իր հուշերը կեղծելու համար:
10:31 • 12.05.14Կոնգոյում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 15 մարդ է մահացելԵրբ «Մազեմբեն» գոլ է խփել, հակառակորդ թիմի երկրպագուները սկսել են խաղադաշտի ուղղությամբ քարեր ու այլ իրեր նետել, ինչի պատճառով դատավորը ստիպված է եղել մի քանի անգամ ընդհատել խաղը։
10:24 • 12.05.14ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարն օգտագործել է գործակալներին իր ընկերուհու անվտանգությունն ապահովելու համար. Washington PostԹերթի տվյալներով՝ Գաղտնի ծառայությունը բյուջեի հաշվին Չոպիին անձնական թիկնապահներով է ապահովել առնվազն երկու ամիս:
10:11 • 12.05.14ԵՄ-ն չի ճանաչի Ուկրաինայի հարավ-արևելքում հանրաքվեի արդյունքներըԱՄՆ-ից հետո Եվրամիությունը ևս մեկ անգամ հայտարարել է, որ չի ճանաչում և չի ճանաչի Ուկրաինայի հանրաքվեները:
09:59 • 12.05.14Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 25-ինԴեռ երկրորդ տեղը զբաղեցնում է Բալչիտիսը, ով նախնական տվյալներով ստացել է 13,70 տոկոս ձայն: Նրան հետևում է Աշխատանքի կուսակցությունից նախագահի թեկնածու Արթուրաս Պաուլաուսկասը 12,12 տոկոսով:
09:57 • 12.05.14Օլանդը Բաքվում խոստացել է անել հնարավորը ԼՂ հակամարտության լուծման համար«Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր կանի հնարավորը խաղաղ լուծում գտնելու համար, որն Ադրբեջանին և Հայաստանին թույլ կտա հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»,-ասել է նա։
