Իրադարձային
-ից
-ը
20:11 • 05.05.14Բարձրացված բոլոր խնդիրները մնացել են անպատասխան. Բաբկեն Պիպոյանը՝ Արմեն Մովսիսյանի գործունեության մասինՆա նշեց, թե ավելի ճիշտ կլինի, որ էներգետիկայի նախկին նախարարն ինքը գնահատական տա իր կատարած աշխատանքին, որովհետև հասարակական հատվածի դժգոհություններն այս ոլորտից երկար տարիներ է՝ կան:
19:02 • 05.05.14Թայլանդում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է հյուսիսային Չիանգրայ նահանգի Մաե Լաո շրջանից 9 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 7.4 կմ խորության վրա:
17:07 • 05.05.14Տուրչինովը Մերկելի հետ քննարկել է Ուկրաինայի արևելքում ուժային գործողությունը«Մենք պատրաստ ենք երկրի արևելքում շփվել այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են քննարկել իրենց դիրքորոշումը… Քննարկումներ նրանց հետ, ովքեր զենք են օգտագործում, հնարավոր չէ»,- հայտարարել է Տուրչինովը:
16:59 • 05.05.14Հունաստանը ցանկանում է առանց վիզայի ռեժիմ սահմանել Թուրքիայի հետՀունաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Կոստանդինոս Կուտրասը տեղեկացրել է, որ իրենք աջակցում են Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցությանը և սկսում են «առանց վիզայի ռեժիմ» սահմանելու գործընթացը։
16:50 • 05.05.14Իսպանիան Եվրոպայի ամենաաղմկոտ երկիրն էԱկուստիկայի և աուդիո կորեկցիայի հարցերով զբաղվող GAES միջազգային ընկերության անցկացրած հետազոտության համաձայն՝ Իսպանիայի բնակչության 70%-ից ավելին ապրում է չափազանց աղմուկի պայմաններում:
16:40 • 05.05.14Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ԱԺ նախագահ Գալուստ ՍահակյանինԶրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայ առաքելական Սուրբ եկեղեցու և ՀՀ Ազգային ժողովի հարաբերություններին, ինչպես նաև Հայ եկեղեցու համախմբող դերակատարությանը:
16:30 • 05.05.14Ուկրաինան փակել է Ղրիմի հետ սահմանային անցակետերըՓաստաթղթում նշվում է, որ խոսքը Ղրիմում և Սևաստոպոլում տեղակայված անցակետերի մասին է։
16:25 • 05.05.14ԱՊՀ-ն քանդել չի կարելի. Լուկաշենկո«Մենք գլուխ կհանենք այս խնդիրներից, սակայն քանդել ԱՊՀ-ն ոչ մի դեպքում չի կարելի»,-աղբյուրը մեջբերում է նախագահի խոսքերը։
16:04 • 05.05.14Ռուսամետ ակտիվիստները հայտարարում են Սլավյանսկում 20 զոհի մասին«Մենք շատ զոհեր ունենք: Հնարավոր է՝ 20-ից ավելի»,- ասել է շտաբի ներկայացուցիչը: Խոսքը միայն ռուսամետ զինված ակտիվիստների մասին է, խաղաղ բնակչության թվում զոհերի մասին տեղեկություններ շտաբում չունեն։
15:38 • 05.05.14Թուրքիայում մամուլի ազատության սահմանափակումները կազդեն տնտեսության վրա. ԱջեմօղլուՆա անդրադարձել է նաև Twitter-ը, YouTube-ն արգելափակելու, լրագրողներին ազատազրկելու, ամենափոքր ցույցերն անգամ արցունքաբեր գազով ցրելու թուրքական իրողությանը։
15:13 • 05.05.14Ուկրաինայում իրավիճակը կարող է կոնֆլիկտների սրման հանգեցնել ողջ Եվրոպայում. ՌԴ ԱԳՆ«Սպիտակ գիրքը», որտեղ ընդհանրացվել են Ուկրաինայում 2013 թվականի նոյեմբերի վերջից մինչև 2014 թվականի մարտի վերջ մարդու իրավունքների խախտումների փաստերը, ներկայացվել է Վլադիմիր Պուտինին:
14:44 • 05.05.14Ավստրալիան, Մալայզիան ու Չինաստանը կընդլայնեն անհետացած Boeing-ի որոնման տարածքըՉինաստանի տրանսպորտի նախարար Յան Չուանտանը հայտնել է, որ Պեկինը պատրաստ է զգալի աջակցություն ցուցաբերել որոնողական օպերացիայի իրականացմանն ու այդ նպատակով տրամադրել 3 նավ։
14:31 • 05.05.14Մեկ տրիլիոն դոլարի առաջին սեփականատերը կհայտնվի 25 տարուց. ԶԼՄ-ներԱռաջին տրիլիոնատերը կգրանցվի 25 տարուց, ըստ երևույթին տրիլիոնատեր կդառնա Հնդկաստանի կամ Չինաստանի բնակիչ, որտեղ տնտեսությունը համաշխարհային պատմության մեջ աննախադեպ աճ է գրանցում։
14:20 • 05.05.14Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի. ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրենԱյսօր մենք փորձում ենք մեր միջազգային մասնագետների, ՀԱՊԿ անդամ պետությունների մասնակիցների օգնությամբ բարձրացնել բոլոր հնարավոր քաղաքական և իրավական հարցերը, գտնել լուծումներ...
13:59 • 05.05.14Ադրբեջանցի զինվորը կրակել է ինքն իրենԶինծառայող Քյամրան Ռասուլովը, խախտելով զենքի օգտագործման անվտանգության կանոնները, կրակել է իր ոտքին։ Ընթանում է հետաքննություն։
