Իրադարձային
-ից
-ը
22:06 • 03.04.14Ռուսաստանը ետ է կանչում ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչին«Ռուսաստանի հետ քաղաքացիական և ռազմական գծով համագործակցությունը դադարեցնելու մասին որոշումը զրայացնում է վերջին տարիների ընթացքում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները», նշել է ՌԴ փոխնախարարը:
21:55 • 03.04.14ՄԱԿ-ը օգնություն է հատկացնում Լաթաքիայում ապաստան գտած 1550 քեսաբցիներին«ՄԱԿ-ը երկու առաքելություն է իրականացրել Լաթաքիայում: Շուրջ 1550 ընտանիք Քեսաբից գրանցվել է որպես հարկադիր տեղահանված անձ, ովքեր օգնություն կստանան»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը;
20:31 • 03.04.14Վարչապետը հրաժարական է տվել (լրացված)ՀՀ վարչապետը հրաժարական է տվել: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:
20:19 • 03.04.14ՌԴ-ում ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող 25 ուկրաինացի է ձերբակալվել. ԶԼՄ-ներՈւկրաինայի 25 քաղաքաց, որոնց թվում՝ «Պրավի սեկտորի» երեք ակտիվիստ, ձերբակալվել են Ռուսաստանի տարածքում դիվերսիոն դավադրություն նախապատրաստելու մեղադրանքով:
19:46 • 03.04.14Պետպատվերով բուժօգնություն ստանալու դեպքում կտրամադրվի իրազեկման թերթիկ. առողջապահության նախարարություն«Իրազեկման թերթիկը քաղաքացիներին տեղեկացնում է իրենց իրավունքների, պարտականությունների, մասնավորապես՝ պետպատվերի շրջանակում բուժօգնության ծավալի, նրան տրամադրվող դեղերի մասին»,- ասաց Սեդա Մանուկյանը։
19:13 • 03.04.14Ֆրանսիացիներին կթույլատրեն մեքենա վարել 15 տարեկանից՝ ուղեկցորդի ներկայությամբՖրանսիայում մտադիր են նվազեցնել տարիքային սահմանափակումները մեքենա վարելու համար. 15 տարեկանից սկսած՝ անձը կարող է ուղեկցորդի ներկայությամբ մեքենա վարել:
19:02 • 03.04.14Հռոմի պապը վերականգնել է շուրջօրյա խոստովանանքի ավանդույթըԿաթոլիկ աշխարհին օրինակ ծառայելու համար Հռոմի պապն ինքն էլ Ավագ ուրբաթ օրը հրապարակավ խոստովանություն է արել, ինչն աննախադեպ է համարվել, քանի որ առաջին անգամ խախտվել է խոստովանության գաղտնիությունը:
18:35 • 03.04.14ՍԴ-ն գործել է Սերժ Սարգսյանի պատգամներով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Պատգամավորի պատկերավոր մեկնաբանությամբ՝ այս որոշմամբ ՍԴ-ն Կառավարությանն ասում է՝ «Դու կատարել ես հանցագործություն, բայց ես քեզ տալիս եմ մինչև 6 ամիս ժամանակ, որ քեզ համար ալիբիներ ստեղծես»:
18:00 • 03.04.14Բիլ Քլինթոնը խոստովանել է, որ հավատում է այլմոլորակայինների գոյությանը«Ես չեմ զարմանա, եթե մեզ մոտ մի օր այլմոլորակայիններ գան։ Միայն թե հույս ունեմ, որ նրանք իրենց նույն կերպ կպահեն, ինչպես «Անկախության օրը» ֆիլմում»,-ասել է Քլինթոնը։
17:00 • 03.04.14Օբաման Samsung-ի գովազդում (լուսանկար, տեսանյութ)Մինչ Վաշինգտոն այցը հարավկորեական ընկերությունն Օրտիսին է տվել Galaxy Note 3 սարքը՝ գովազդային նպատակով։
16:49 • 03.04.14ՌԴ Անվտանգության ծառայության 26 աշխատակից մասնակցել է Մայդանի սպանություններին. Ուկրաինայի անվտանգության ծառայությունՀաշվի առնելով դա՝ ուկրաինական իրավապահ մարմինները հարց են դրել ռուս գործընկերների առաջ, որպեսզի նրանք պատասխանեն, թե ինչ են արել իրենց մարդիկ Ուկրաինայի տարածքում։
16:38 • 03.04.14Tert.am–ի աշխատակիցները աջակցում են Քեսաբի հայերինTert.am լրատվական կայքի աշխատակազմը միացել է բազմաթիվ այն հայերին, ովքեր դրամական նվիրատվություններով այսօր իրենց նպաստ են բերում Սիրիայի Քեսաբ ...
16:28 • 03.04.14Կադիրովը հաշիվ է բացել ԱՄՆ-ի «սև ցուցակում» հայտնված «Ռոսիա» բանկում (լուսանկար)«Ես վստահ եմ, որ Արևմուտքն իր «մկնային» պատժամիջոցներով բանկին անգնահատելի ծառայություն է մատուցել»,- գրել է Կադիրովը՝ հիշեցնելով, որ բանկում արդեն հաշիվ է բացել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
16:09 • 03.04.14Շումախերի մենեջերը հերքել է մարզիկին տուն տեղափոխելու լուրերըԱվելի վաղ ԶԼՄ-ները տարածել էին, որ Շումախերի կինը՝ Կորինան, պատրաստվում է նրան Շվեյցարիայի իրենց տուն տեղափոխել։
15:59 • 03.04.14ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ապրիլի 4-ին կժամանի ՀայաստանՆախատեսված են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:
