Իրադարձային
-ից
-ը
10:14 • 04.04.14Լաթաքիայի և Քեսաբի մերձակայքում դաժան մարտեր են ընթանումԴեռևս կառավարական ուժերին չի հաջողվում վերահսկողություն սահմանել Նասր լեռան, Էս-Սահա բարձունքի և Նաբա ալ Մուրր շրջանի նկատմամբ։
10:10 • 04.04.14Թուրքիայում Twitter-ի արգելքը հանվել է, շարունակում է արգելափակված մնալ YouTube-ըՈրոշման կապակցությամբ ամերիկյան սոցկայքի ղեկավարությունը, ԱՄՆ-ի պետդեպը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իրենց գոհունակությունն են հայտնել։
10:00 • 04.04.14Նյու Յորքում թույլատրել են եկեղեցին վերածել մզկիթիՆյու Յորքում իշխանությունները արտոնել են խաչերի հեռացումը հարյուրամյա եկեղեցուց:
09:49 • 04.04.14Սպիտակ տունը խնդրել է չտարածել Օբամայի «սելֆիները»Դևիդ Օրտիսն ինքնալուսանկար էր արել ԱՄՆ նախագահի հետ Սպիտակ տանը կայացած տոնական միջոցառման ընթացքում։ Samsung հեռախոսով արված լուսանկարն անմիջապես տարածվել էր Twitter-ի միջոցով։
09:31 • 04.04.14Արևմուտքը թույլ չի տվել ԱԽ-ին դատապարտել Քեսաբում գրոհայինների գործողությունները. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչությունՌԴ-ի պատրաստած նախագծում դատապարտվում են «սիրիահայերով բնակեցված Քեսաբ ավանի վրա սիրիական ընդդիմադիր խմբավորումների վերջին հարձակումները»:
09:19 • 04.04.14Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածինԻսրայելն անպատասխան չի թողել Գազայի կողմից իր հարավի նկատմամբ իրականացված հարձակումը:
08:43 • 04.04.14Ռուսաստանում 25 ուկրաինացի է ձերբակալվել՝ ահաբեկչությունների պատրաստման կասկածանքովՁերբակալված ուկրաինացիները կասկածվում են Ռուսաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև Կալմիկիայում և Թաթարստանում ահաբեկչությունների պատրաստման մեջ:
08:38 • 04.04.14Չիլիում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգՀաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Չիլիի ժամանակով 22։38-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է 32 կմ խորության վրա։ Զոհերի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն ստացվել։
01:25 • 04.04.14Գերմանիայում հաքերների կողմից գողացված էլ. փոստի հասցեների ավելի քան 18 մլն տվյալների բազա է հայտնաբերվելՀնարավոր կիբեռ հարձակումները կանխելուն միտված միջոցառումների անցկացման նպատակով տվյալները փոխանցվել են տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության դաշնային գրասենյակին:
01:14 • 04.04.14Մեքսիկայում հոսպիտալացվել է գրող Գաբրիել Գարսիա ՄարկեսըԲժիշկների խոսքով՝ 87-ամյա գրողը հիվանդանոց է տեղափոխվել «թոքաբորբ» ախտորոշմամբ, սակայն դեռևս պաշտոնապես չի հաստատվել այդ փաստը: Հայտնում են նաև նրա օրգանիզմի ջրազրկման մասին:
01:00 • 04.04.14Ամերիկուհին կարողացել է կուրացումից փրկել դստերը Facebook-ում հրապարակած լուսանկարի շնորհիվԱմերիկուհի Թարա Թեյլորն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 3-ամյա դստեր լուսանկարը, որում աղջկա մեկ աչքը կարմիր է պատկերվել, իսկ մյուսը՝ շիկափայլուն, ինչն անհանգստացրել է նրա ընկերներին:
00:38 • 04.04.14Հռոմում կառուցվող նոր ֆուտբոլային մարզադաշտը կնմանվի ԿոլիզեյինՄարզադաշտը կնախատեսվի 52.5 հազար հանդիսատեսի համար, իսկ խոշոր խաղերի ժամանակ կկարողանա հյուրընկալել 60.000 մարդու: Մոտավոր հաշվարկներով՝ շինարարության ծախսերը 300 մլն եվրո կարժենան::
23:31 • 03.04.14Էլիզաբեթ Երկրորդ թագուհին հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետԹագուհին Հռոմ է ժամանել հինգշաբթի ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի ուղեկցությամբ: Սկզբում Էլիզաբեթ II-ը նախաճաշել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ՝ Կվիրինալյան պալատում, այնուհետև մեկնել է Վատիկան:
23:11 • 03.04.14Մալայզիայի ոստիկանությունը հարցաքննում է անհետացած Boeing օդանավին մրգեր մատակարարողներինՄալայզիայի ոստիկանությունը հարցաքննում է էկզոտիկ մրգերի մատակարարներին, որոնք սպասարկել են մարտի սկզբին անհետացած ուղևորատար Boeing ինքնաթիռին` փորձելով պարզել՝ ով է պատվիրել և վճարել մրգերի համար:
22:36 • 03.04.14Տ.Սարգսյանի հրաժարականը կապ չունի ոչ կոալիցիոն ուժերի՝ Կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնության հետ. Է. Շարմազանով«Միանշանակ՝ Տիգրան Սարգսյանը մնում է կուսակցության փոխնախագահ: Նա մեր կուսակցական ընկերն է, և ես կարծում եմ, որ քաղաքական գործիչների կյանքը չի ընդհատվում պաշտոնանկությունից հետո»,-ասաց նա:
