Իրադարձային
-ից
-ը
13:23 • 24.03.14ԱԺ մի քանի պատգամավորներ միջազգային հանրությունից պահանջում են դիտորդներ ուղարկել հայաբնակ Քեսաբ«Մենք, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, տեղի ունեցածը գնահատելով ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ, որպես մարդու իրավունքների ...»։
13:04 • 24.03.14Ժիրինովսկին Լեհաստանին, Հունգարիային և Ռումինիային առաջարկել է բաժանել ՈւկրաինանԼեհաստանի նախագահի խորհրդական Տոմաշ Նալենչը խստորեն քննադատել է Վլադիմիր Ժիրինովսկու նախաձեռնությունը և կարծիք հայտնել, որ Ժիրինովսկու նամակը «պետք էր փոխանցել հոգեբույժի»:
12:49 • 24.03.14Սիրիահայերն աշխարհի հայությանը կոչ են անում ձայն բարձրացնել Քեսաբի համարՔեսաբը հայկական ավան լինելուց զատ գեղեցիկ ամառանոց էր՝ պատմական Կիլիկիայի մնացորդ մասունք, որի գոյությանն ու պահպանությանը տեր լինել է պետք։
12:10 • 24.03.14Իրանն ամերիկյան ավիակրի օրինակով մակետը պատրաստում է ֆիլմի համարԱվելի վաղ միջազգային ԶԼՄ-ները հաղորդում էին, որ արբանյակից արված լուսանկարների ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ Իրանը կառուցում է ամերիկյան CVN 68 ավիակրի կրկնօրինակը։
11:45 • 24.03.14Ռուսական զորքերը ռազմաբազա են գրավել Թեոդոսիայում. BBCԱռավոտյան ժամը 4-ի սահմաններում զորամասին է մոտեցել ևս 4 «КАМаз»՝ հատուկ նշանակության ջոկատների աշխատակիցներով, երկինք է բարձրացել մի քանի ուղղաթիռ, զորամասի վրա սկսել են խլացնող նռնակներ նետել:
11:37 • 24.03.14Կալինինգրադում հայկական շաուրմայանոցը 32 մարդու թունավորման պատճառ է դարձելԿալինինգրադ քաղաքի կենտրոնում սնվող տասնյակ մարդիկ թունավորվել են շաուրմայից:
11:35 • 24.03.14Սերժ Սարգսյանը Նիդեռլանդներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ (լուսանկարներ)Համանախագահները Նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:
11:27 • 24.03.14Մոսկվայում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Պաշա Ցվետոմուզիկան»Խմբավորման ղեկավար 52-ամյա Վիլոր Ստրուգանոն, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «Պաշա Ցվետոմուզիկա», միջազգային հետախուզման մեջ էր սպանությունների մեղադրանքով։
11:17 • 24.03.14Ռուբլին այսօրվանից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել ՂրիմումՌուսաստանին Ղրիմի միանալու մասին օրենքի համաձայն՝ պետությունում դրամական միավորը դառնում է ռուսական ռուբլին, բայց մինչ 2016 թվականի հունվարի 1-ը թույլ է տրվում նաև գրիվենի շրջանառությունը:
10:55 • 24.03.14Քեսաբի մարտերի ընթացքում սպանվել է Ասադի հորեղբոր որդինՀիլալի մահվան փաստը հաստատել է ինչպես Լոնդոնում գործող և ընդդիմությանը հարող «Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնը», այնպես էլ սիրիական պետական հեռուստաընկերությունը։
10:48 • 24.03.14Մալայզիական օդանավն արտակարգ վայրէջք է կատարելՕդանավի առեղծվածային անհետացումից երկու շաբաթ անց մեկ այլ մալայզիական օդանավ հարկադիր վայրէջք է կատարել:
10:38 • 24.03.14Ռուսաստանը պատրաստ է անեքսիայի ենթարկել Մերձդնեստրը. ՆԱՏՕՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրամանատարը նախազգուշացրել է, որ Մոլդովայի սեպարատիստական շրջանը կարող է դառնալ Կրեմլի հաջորդ թիրախը:
10:27 • 24.03.14Իլ-76-ն անհետացած Boeing-ի որոնման վայրում «կասկածելի օբյեկտներ» է հայտնաբերելՀայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը որոնման աշխատանքների տարածք է ուղարկել Towed Pinger Locator բարձրտեխնոլոգիական ձայնային լոկատորը, որը կարող է օգնել հայտնաբերել ինքնաթիռի «սև արկղերը»։
10:22 • 24.03.14Դրական հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ. ՈւորլիքՄինչ այդ նա գրել էր, որ Հաագայում է և անհամբեր սպասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներին:
10:15 • 24.03.14Ղրիմի մեկ երրորդում էլեկտրականություն չկա, հովհարային անջատումներ ենԸստ աղբյուրի՝ Ղրիմի իշխանությունները սա շանտաժի փորձ են համարում. Ուկրաինան որոշել է ճնշման վերջին լճակն օգտագործել Ռուսաստանի դեմ:
