Իրադարձային
-ից
-ը
17:27 • 21.03.14Բուլղարիայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները. մասնակցում են նաև Ուկրաինան ու ՀայաստանըԱՄՆ բանակի ներկայացուցիչ Ջեսի Գրենդջերի խոսքով՝ զորավարժությունները պլանավորված են եղել դեռևս մինչև Ուկրաինայում իրավիճակի սրումը։
17:17 • 21.03.14Պայթյուն Գյումրիում, 53-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացելՀիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում մարտի 20-ին, ժամը 14.50-ին, հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի և աջ ազդրի պատառոտված վերք» ախտորոշմամբ …
17:14 • 21.03.14ԱՄՆ-ում մուսուլմանները դիմել են դատարան՝ Empire State Building-ի տանիքին աղոթելու արգելքի պատճառովԱյժմ մուսուլման ընտանիքը պահանջում է դրամական փոխհատուցում տրամադրել՝ իրենց իրավունքները ոտնահարելու համար։
17:00 • 21.03.14Այսօր մեր ունեցած միջազգային հարաբերություններով, դաշնակիցների տեսակով և որակով, շատ ավելի անվտանգ ենք. Ս. ՍարգսյանՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արտաքին գործերի նախարարություն, խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:
16:58 • 21.03.14Վրաստանի կառավարությունը կանխարգելիչ միջոցներ է իրականացնում անցանկալի իրադարձությունները կանխելու համար. ԱԳՆՊաշտոնական Թբիլիսին կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, որպեսզի մինչև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չնախատեսված իրադարձություններ տեղի չունենան:
16:39 • 21.03.14Ուկրաինայի ԱԳՆ-ն խնդրում է Հայաստանին պաշտոնապես հնչեցնել Ղրիմի վերաբերյալ դիրքորոշումը«Մենք Հայաստանին ենք դիմել պաշտոնապես,և մոտ ժամանակում հրապարակայնորեն կհայտնենք այն մասին, որ նա չի ընդունում Ղրիմի միացումը։ Այդ պատասխանն ենք մենք ակնկալում»,-ասել է երկրի արտգործնախարարի տեղակալը։
15:36 • 21.03.14Ուկրաինան կզրկվի գազի համար զեղչից. ԿրեմլՂրիմի միանալուց հետո Մոսկվան այլևս հիմք չի տեսնում գազի համար զեղչ տրամադրել Կիևին, որն արվում էր Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի տեղակայման դիմաց:
14:52 • 21.03.14Աբդուլլահ Գյուլը շրջանցել է Twitter-ի արգելքն ու թվիթի միջոցով դատապարտել Էրդողանի որոշումըՊարբերականը փաստում է, որ նախագահ Գյուլը թվիթ անելու համար շրջանցել է օրենքը և սոցիալական ցանց է մտել այլընտրանքային ճանապարհով։
14:43 • 21.03.14Ուկրաինան Ռուսաստանին 16 միլիարդ դոլար է պարտք. Մեդվեդև«Կարծում եմ՝ մենք այդ փողերը չենք կարող կորցնել այն հաշվարկով, որ մեր բյուջեն նույնպես ունի իր դժվարությունները»,- նշել է նա և առաջարկել քննարկել այդ հարցերը սահմանված կարգով:
13:54 • 21.03.14ՌԴ-ն զերծ կմնա ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցներից և Ուկրաինայի հետ վիզային ռեժիմ սահմանելուց. Պուտին«Մեր կողմից վիզա սահմանելու դեպքում Ուկրաինայում կտուժեն անմեղ միլիոնավոր ուկրաինացիներ, որոնք հարուստ չեն և աշխատում են Ռուսաստանում՝ ընտանիքներին օգնելու համար։ Դա պետք չէ անել»,-ասել է նա։
13:41 • 21.03.14Ռուսական կողմը 200 տեղանոց քվոտա է իջեցնում հայաստանցիների համար՝ ՌԴ բուհերում ուսանելու համարՌուսական բուհերը 2014/2015 թթ. ուսումնական տարվա համար հայտարարում են ընդունելություն ուսանողական, բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով:
13:29 • 21.03.14Twitter-ի հիմնադիրը թուրք օգտատերերին «սովորեցրել» է, թե ինչպես կարող են շրջանցել Էրդողանի արգելքըAvea և Vodafone բջջային օպերատորների բաժանորդներն այսուհետ 2444 կարճ համարին,իսկ Turkcell-ի բաժանորդները՝ 2555 համարին կարճ հաղորդագրություն ուղարկելով կկարողանան SMS-ների միջոցով օգտագործել Twitter-ը
13:16 • 21.03.14ԵՄ-ն և Ուկրաինան ստորագրել են Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասըՅացենյուկն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ տնտեսական հատվածը պատրաստ կլինի ստորագրել նախագահական ընտրություններից հետո, որոնք նշանակված են մայիսի 25-ին։
13:10 • 21.03.14Նիդեռլանդներում մեկնարկել է ծաղիկների փառատոնը (լուսանկարներ)Կյոկենհոֆի 32 հա տարածքում պատրաստված են 15 կմ երկարությամբ ուղիներ, որտեղ կարելի է զբոսնել կակաչներով, արհեստական լճակներով, բույսերից պատրաստված թեմատիկ ցուցադրություններով դաշտերի երկայնքով։
12:46 • 21.03.14Սիրիայի հայաբնակ Քեսապի վրա հարձակում է սկսվել. լարված իրավիճակ է նաև Հալեպի հայաշատ թաղամասերումԲերիո լուրերի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ սիրիական բանակի և զինյալ ընդդիմադիրների միջև ծանր բախումներ են տեղի ունենում, և հրասանդի արկերը հաճախ հասնում են հայկական թաղամասեր։
