Իրադարձային
-ից
-ը
09:59 • 22.03.14ԵԱՀԿ-ն Ուկրաինա է ուղարկում դիտորդների մեծ առաքելությունԴիտորդների գրասենյակները կաշխատեն Խերսոնում, Օդեսայում, Լվովում, Իվանո-Ֆրանկովսկում, Խարկովում, Դոնեցկում, Դնեպրոպետրովսկում, Չերնովցիում, Լուգանսկում և Կիևում:
09:41 • 22.03.14Ռուսաստանի գործողությունները Ղրիմում հարյուրավոր միլիարդ դոլարի «գողություն» են. ՅացենյուկՆրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի զինված կողոպուտ է իրականացրել՝ «ազգայնացնելով Ուկրաինայի պետական սեփականության տասնյակ օբյեկտներ»:
22:24 • 21.03.14Նախկին պաշտոնյաների տներում խուզարկությունների արդյունքում հարյուր-հազարավոր դոլարներ են առգրավվել. Արսեն ԱվակովՈւկրաինայի ագրարային քաղաքականության նախարարության բյուջետային միջոցների յուրացման հետաքննության շրջանակներում Ուկրաինայի ՆԳՆ-ի և Գլխավոր դատախազության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել...
20:45 • 21.03.14ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ուկրաինայի դեսպանինՇավարշ Քոչարյանը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:
20:39 • 21.03.14Կառավարության հրաժարականի պահանջը նույնն է, թե ՀՀԿ-ն պահանջի Ծառուկյանի հրաժարականը ԲՀԿ նախագահի պաշտոնից. Ա. Աշոտյան«Հայաստանի քաղաքական դաշտում Սահմանադրությունից բխող մեխանիզմներն այնպիսին են, որ Կառավարության հրաժարականի հարցը որոշվում է բացառապես քաղաքական մեծամասնության և երկրի Նախագահի կողմից...»:
20:17 • 21.03.14ՀՅԴ-ն ոչ իշխանական 4 ուժերի ղեկավարների հանդիպման ֆորմատը քննարկելի է համարում, ԲՀԿ-ն կարծում է՝ հարցն առաջնորդների տիրույթում էՈչ իշխանական 4 ուժերի ղեկավարների հանդիպումը կախված է նպատակահարմարությունից և առաջնորդների որոշումից...
19:44 • 21.03.14Կարելի է միանգամից միտինգ անել ու ասել, որ չես վստահում Կառավարությանը. Կարգին Հայկոն` «Դ!ԵՄ ԵՄ»-ի հանրահավաքի մասին«Այստեղ հարցն այն է, որ ո´չ թե այդ բարեփոխումմն է վատը, այլ վստահություն չկա, այսինքն՝ եթե ընդհանրապես չես վստահում Կառավարությանը, կարելի է միանգամից միտինգ անել ու դա ասել...»:
18:34 • 21.03.14Ուկրաինան հետ է կանչում Հայաստանում երկրի դեսպանինՈւկրաինայի Արտգործնախարարության ներկայացուցիչն ասել է, որ Կիևը Հայաստանից պաշտոնական տեսակետ է ակնկալում՝ Ղրիմի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ։
18:28 • 21.03.14Հասկանում եմ տիկին Ֆետիսովայի դրդապատճառները. Ս. Սարգսյանը` ուկրաինացի ռեժիսորի`մրցանակի արարողությունից բացակայելու մասին«Փարաջանով» ֆիլմը, որը նկարահանվել է հայ, ֆրանսիացի և ուկրաինացի ռեժիսորների ու պրոդյուսերների համատեղ ջանքերով, այսօր արժանացավ ՀՀ 2013թ-ի պետական մրցանակի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:
18:15 • 21.03.14Նոր մանրամասներ՝ Սիրիայում Քեսապ հայաբնակ ավանի վրա իրականացված հարձակման մասինՔեսապցի շատ հայեր ավելի վաղ արդեն ապաստան էին գտել ապահով շրջաններում։ Սիրիական զորքը ևս ներկա է եղել այնտեղ, սակայն ոչ բավարար թվով, բայց այսօրվա հարձակումից հետո հավելյալ ջոկատներ են հասել օգնության
18:07 • 21.03.14Ռուսաստանը կոշտ կպատասխանի ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակի ընդլայնմանը. Ռուսաստանի ԱԳՆՌուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ պատժամիջոցների ցանկի ընդլայնումը անխուսափելիորեն վնաս կհասցնեն ռուս-ամերիկյան հարաբերություններին:
18:00 • 21.03.14ՄԱԿ-ը պատրաստ է Ղրիմին ապառազմականացված գոտու կարգավիճակ տալԲան Կի Մունը կոչ է արել հակամարտության կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են բարդացնել առանց այն էլ ոչ կայուն իրավիճակը։
17:52 • 21.03.14ՌԴ Պետդուման առաջարկում է գումարային փոխանցումների համար օգտագործել միայն ռուսական համակարգերԱվելի վաղ Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերն առանց նախազգուշացման դադարեցրել են իրականացնել վճարային գործարքներ «Россия» բանկի և «СМП-банк»-ի հաճախորդների համար:
17:43 • 21.03.14Պետերբուրգը Ռուսաստանի կազմից դուրս բերելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հայց է ներկայացվելՓաստաթուղթն ընդունվել է, գրանցվել և պատասխան կստանա 30 օրվա ընթացքում։ Եթե դիմումում թերություններ չհայտնաբերվեն, այն կփոխանցեն Օրենսդիր ժողովին։

