Իրադարձային
-ից
-ը
12:43 • 21.03.14Բրիտանիայում հայտնի է դարձել գրքի ամենաանհեթեթ անվանման մրցանակակիրըDiagram մրցանակը, որը յուրաքանչյուր տարի հանձնվում է գրքի ամենաանհեթեթ անվանման համար, 2013թ. արդյունքներով հանձնվել է «Ինչպես արտաթորել ժամադրության ժամանակ» գրքին։
12:34 • 21.03.14Ինչո՞ւ ինձանից բացի ոչ ոք չի խոսում միջազգային հեռուստաալիքներով. Սաակաշվիլի«Որտե՞ղ է վարչապետը: Որտե՞ղ է ստվերում գտնվող Վրաստանի նախագահը: Ինչ է՝ ե՞ս պետք է խոսեմ այն մասին, որ Վրաստանը վտանգի մեջ է: Ինչ է՝ ե՞ս պետք է խոսեմ օկուպացիայի մասին»,-ասել է նա։
12:33 • 21.03.14Վենետիկն ընտրել է Իտալիայից անկախանալըԻտալական Վենետո շրջանում, որի մայրաքաղաքը Վենետիկն է, 2.2 մլն ընտրողներ կողմ են քվեարկել Իտալիայից անջատմանը։
12:17 • 21.03.14Հս. Կորեայում գիտնականին ինքնասպանության են հասցրել՝ ընտանիքի հետ հանդիպմանը լաց լինելու համար. Chosun IlboՀաղորդվում է, որ բաժանված ընտանիքի հետ հանդիպումից հետո նա իշխանությունների կողմից քննադատության էր ենթարկվել՝ մոր հետ հանդիպման ընթացքում լաց լինելու համար։
11:53 • 21.03.14Հայաստանի ներքին քաղաքականությունը վերածվել է զվարճանքի. Կարեն ՔոչարյանՀԱԿ-ը կդառնա, իրենց ասած, «գեղի կլուբ»,եթե մի օր Լ. Տեր-Պետրոսյանը դուրս գա քաղաքականությունից, ԲՀԿ և քաղաքականություն՝ դրանք տարբեր բաներ են, նույնն էլ ՀՀԿ–ն, քաղաքական ուժերի մասին կարծիք հայտնեց...
11:49 • 21.03.14Իսպանիայի վարչապետն առաջարկում է ռուսական գազը փոխարինել ալժիրյանովԸստ նրա՝այժմ Եվրոպան իր ջանքերը պետք է կենտրոնացնի Ֆրանսիայի և Իսպանիայի միջև գազատարի կառուցման վրա: Այդ կերպ Ալժիրից ստացվող գազը կարող է հասնել Եվրամիություն, և կախվածությունը ռուսական գազից կնվազի
11:46 • 21.03.14Bvlgari-ն կհովանավորի Հռոմի Իսպանական աստիճանների վերականգնումըԱստիճանների վերանորոգման համար խոշոր նվիրատվությունը հարգանքի տուրք է «Հավերժ քաղաքին, որի պատմությունը ոգեշնչման անսպառ աղբյուր է նոր հավաքածուներ ստեղծելու համար»։
11:30 • 21.03.14ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննադատել են Twitter-ի արգելափակումը Թուրքիայում«Ժողովրդավարություններն ուժեղանում են հասարակությունից հնչող ձայների բազմազանությամբ։ Ազատ և անկախ մեդիան ժողովրդավարության, բաց հասարակության կարևոր տարրն է»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։
11:24 • 21.03.14Յանուկովիչի որդուն կասկածում են Մայդանը ցրելու գործողություններին ներգրավվածության համարԻրավապահ մարմիններն ունեն նյութեր, որոնցից վարկածներ են ենթադրվում, որ Կիևի, ինչպես նաև Զապորոժյեի Մայդանի ցրման գործողությունը մշակել է Ուկրաինայի նախկին նախագահի ավագ որդին՝ Ալեքսանդր Յանուկովիչը։
11:05 • 21.03.14Թուրքիայում ժանդարմերիայի ծառայողների վրա կրակ բացողներն «Ալ Կաիդայի» ահաբեկիչներ են եղելԶոհերի հարազատներն ուղևորվել են բուժկետ և փորձել են Լինչի դատաստանի ենթարկել ահաբեկիչներին։ Ոստիկանությունը նրանց ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։
11:01 • 21.03.14«ՀԺ» և «ՉԻ» օրաթերթերն այսօր լույս չեն տեսել տեխնիկական պատճառներովԱյսօր լույս չեն տեսել «Հայկական ժամանակ» և «Չորրորդ իշխանություն» թերթերը: Երկու թերթերն էլ հրատարակվում են «Մեր տպարանում»:
11:00 • 21.03.14Քաբուլում զինյալները ներխուժել են 5-աստղանի հյուրանոց. կան զոհերԱֆղանստանում՝ Քաբուլում, երիտասարդ զինյալները ներխուժել են շքեղ հյուրանոց և սպանդ իրականացրել:
10:49 • 21.03.14Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ չի վերադառնա քաղաքականություն«Ես ոչ մի ցանկություն չունեմ մասնակցելու երկրի քաղաքական կյանքին»,- ասել է նախկին նախագահը։
10:46 • 21.03.14Visa-ն և Mastercard-ն անսպասելի դադարեցրել են սպասարկումը ՌուսաստանումԸնկերությունները մարտի 21-ի առավոտյան պարզապես դադարեցրել են վճարման գործարքներ կատարել նշված բանկի հետ՝ ասելով, որ դա պայմանավորված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով:
10:40 • 21.03.14Երևանում վրաերթի են ենթարկել 77-ամյա և 64-ամյա կանանց«Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցի թիվ 14 շենքի դիմաց մարտի 20-ին, ժամը 12.10-ին վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
