Իրադարձային
-ից
-ը
19:07 • 19.02.14Լվովում ակտիվիստները գրավել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության վարչության շենքըՈւկրաինայի Լվով քաղաքում ընդդիմադիրները գրոհել են Ուկրաինայի անվտանգույթան ծառայության մարզային վարչության վրա, որտեղից սեղաններ և աթոռներ են դուրս բերել՝ փողոցի կողմից բարիկադներ կառուցելու համար:
19:02 • 19.02.14ՀՊՃՀ բակը հանդիսանում է հանրային տարածք. «Դ!ԵՄ ԵՄ»-ը՝ Պոլիտեխնիկի ռեկտորատի՝ ուսանողներին չխանգարելու հորդորի մասին«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը վերահաստատում է, որ, օգտվելով իր ազատ կամարտահայտման ու խաղաղ հավաքներ, հանդիպումներ անցկացնելու իրավունքից, վաղը՝ ժամը 12:30-ին, ՀՊՃՀ-ի բակում բացառապես դասամիջոցի ժամին...
18:19 • 19.02.14Վրաստանի նախագահը Յանուկովիչին կոչ է արել ջանք չխնայել բռնությունը դադարեցնելու համարՎրաստանի նախագահը նշել է, թե համակարծիք է իր եվրոպացի գործընկերների հետ` ընդդիմության հետ բանակցություններ սկսելու անհրաժեշտության վերաբերյալ:
18:12 • 19.02.14Ուկրաինայի Վոլինսկայա շրջանում ակտիվիստները ծեծել են նահանգապետին, իսկ Լվովում՝ ազատ արձակել ձերբակալվածներինՆահանգապետին գցել են գետին և սկսել հարվածել: Բաշկալենկոյին ինքնապաշտպանության մարտիկները կարողացել են ազատել, այնուհետև նրան տարել են ոստիկանության շենք՝ ինքնադատաստանից խուսափելու համար:
17:51 • 19.02.14Դուբայում ցանկանում են սահմանափակել մեքենաների թիվըՀուսեյն Լուտան վստահ է, որ քաղաքում չափազանց շատ են ավտոմեքենաները և որ հսկայական խցանումները ստեղծում են հենց քաղաքացիները, որոնք աշխատանքի են գնում սեփական մեքենաներով։
17:28 • 19.02.14Ուկրաինայի Լուցկ քաղաքի ոստիկանությունն անցել է ընդդիմության կողմը. ցուցարարներին մահակներ և սաղավարտներ են տվելԴրանից հետո ցուցարարներին տրամադրել են մահակներ և սաղավարտներ: Ակցիայի մասնակիցներին հրազենային զենք չի տրվել:
17:17 • 19.02.14Խմելնիցկիում ցուցարար աղջկա են սպանելԱնհայտ անձինք մի քանի անգամ կրակել են շենքի մոտ հավաքված ակտիվիստների ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, միջադեպի հետևանքով վիրավորվել է երեք մարդ:
17:09 • 19.02.14ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանըՔննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԵԱՀԿ-ի միջև բնապահպանության ոլորտում ծավալված համագործակցության ընթացիկ ծրագրերը և հետագա քայլերը:
17:05 • 19.02.14Կիևի խանութներից մարդիկ զանգվածաբար գնում են հաց ու առաջին անհրաժեշտության ապրանքներՀաղորդվում է, որ շատ խանութներում հաց գնելն ուղղակի անհնար է. բացի այդ, վերացել է ձուն, կաթն ու զուգարանի թուղթը։
17:00 • 19.02.14Ֆրանսիայում ձերբակալել են 88-ամյա միլիարդատեր սենատորի88-ամյա սենատորը կասկածվում է 2008-2010թթ. ընթացքում Կորբեյ Էսոն քաղաքի քաղաքապետի ընտրություններում ընտրողներին կաշառելու համար։
16:58 • 19.02.14Գյումրեցիները ՀՀԿ-ին են վերադարձրել նախընտրական քարոզչանյութերը՝ ընդգծելով չիրականացված կետերը«Հանդիպել ենք մարզային կառույցի պատասխանատու Խաչատրյան Անիի հետ, նախընտրական բուկլետները փոխանցել ենք նրան, դրանց մեջ ընդգծել ենք այն կետերը, որոնք չեն իրականացվել»,- ասաց նա:
16:55 • 19.02.14Յանուկովիչը գիշերը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետՊեսկովը հավաստիացրել է, որ ՌԴ նախագահը չի միջամտել Ուկրաինայի ներքին գործերին և խորհուրդներ չի տվել նախագահին` իրավիճակի կարգավորման համար:
16:48 • 19.02.14Մոսկվան կասկածի է ենթարկել Ուկրաինային հետագա վարկավորման հնարավորությունըԿրեմլը 3 միլիարդ դոլար արժողությամբ ուկրաինական բոնդերի առաջին տրանշը գնել էր 2013 թվականի դեկտեմբերին: Ընդհանուր առմամբ, Մոսկվան խոստացել է Կիևին տրամադրել մինչև 15 միլիարդ դոլարի վարկ:
16:29 • 19.02.14Դամասկոսի շրջանում 27 ադրբեջանցի զինյալ է սպանվելԹեև նրանցից մի քանիսի սպանվելու մասին տեղեկություն ադրբեջանական կայքերում եղել էր, սակայն նրանց մեծամասնության մահվան փաստը մինչ այժմ անհայտ է եղել:
16:08 • 19.02.14Մինչև ԼՂ հակամարտությունը չլուծվի, հայ-թուրքական սահմանը չի բացվելու. Դավութօղլու«Թուրքիայի դիրքորոշումը հստակ է, որևէ փոփոխություն չկա: Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել, Հայաստանի հետ սահմանը չի բացվի», - հայտարարել է նա:
