Իրադարձային
-ից
-ը
18:56 • 18.02.14Օպերայի տնօրենն ազատվել է աշխատանքիցԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
18:43 • 18.02.14Բրիտանիայում գետերից մեկի ջուրն ամբողջովին նարնջագույն է դարձել (լուսանկարներ)Գործակալության ներկայացուցիչն ասել է, որ իրենք ոչ մի միջոցառում չեն ձեռնարկի Հոլմի ջրի գույնը փոխելու համար, քանի որ վստահ են, որ դա բնական գործընթաց է և որ գետը շուտով կվերականգնի իր նախկին գույնը։
18:28 • 18.02.14Ուկրաինայի ընդդիմադիր խմբակցություններին չի հաջողվել գրանցել Սահմանադրության մասին նախագիծըԳերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակի հետ հերթական բանակացություններն այսօր ապարդյուն են ավարտվել։
18:11 • 18.02.14«Մենք ստրուկ չենք». Ատոմակայանի աշխատակիցների բողոքի ցույցը կուտակայինի դեմ (թարմացված, լուսանկարներ, տեսանյութ)Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները նույնպես դուրս են եկել բողոքի ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի։ Նրանք այս պահին հավաքվել են Մարդու իրավունքների ...
17:50 • 18.02.14ԱԻՄ–ն առաջարկում է փետրվարի 18-ն ազդարարել Ազատության օր (տեսանյութ, լուսանկարներ)«Այսօր, երբ Հայաստանը կանգնած է ռուսական իմպերիալիզմի նոր դրսևորման՝ երեք բռնապետների դաշինք Մաքսային միությանը բռնակցվելու վտանգի առջև, մենք պարտավոր ենք …»։
17:19 • 18.02.14Կիևում «Բերկուտը» սպանել է ցուցարարներից մեկին. ԶԼՄ-ներՄարտիկներից մեկի մարմնից բժիշկներն ատրճանակի փամփուշտ են հանել: Եվս մեկ ոստիկանի այժմ տրամադրում են բժշկական օգնություն՝ փորձում են դադարեցնել արնահոսությունը և հանել փամփուշտը:
17:15 • 18.02.14Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ–ում Բենինի նորանշանակ դեսպանըՆախագահը շնորհավորել է դեսպան Կոչոֆային պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է քաղաքական ...
17:06 • 18.02.14Մահվան ելքով վրաերթեր Սևանի խճուղում և Վեդի-Վանաշեն ճանապարհին«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 17-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Սևանի խճուղու ռեստորանային համալիրի մոտ վրաերթի է ենթարկել …
16:57 • 18.02.14Հորդանանի անապատը միայնակ հատող 4-ամյա սիրիացի տղայի ծնողները «գտնվել» ենՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության աշխատակիցը հաստատել է, որ լուսանկարում տղայի ծնողները գտնվում են նրանից 20 քայլի վրա ու պարզապես չեն հայտնվել կադրում։
16:46 • 18.02.14Մարդիկ Գերագույն ռադայի հարևանությամբ գտնվող տներից ցած են նետվում. Ուկրաինայի ՆԳՆՈւկրաինայում ծայրահեղականները Գերագույն ռադայի մոտ գտնվող շենքերի վրա ծխային ռումբեր են նետում՝ այնտեղ գտնվող մարդկանց ստիպելով պատուհաններից ցած թռչել:
16:19 • 18.02.14PlayStation 4-ի վաճառքը հասել է 5.3 մլն-ի՝ գերազանցելով մրցակից Xbox-ինՃապոնական Sony ընկերությունն անցած տարվա նոյեմբերից մինչև փետրվարի 8-ն ամբողջ աշխարհում վաճառել է PlayStation 4 խաղային կցորդի 5.3 մլն օրինակ՝ իր հետևում թողնելով մրցակից Microsoft-ի Xbox One սարքը։
16:07 • 18.02.14Այս գիշեր մեր մոլորակի կողքով հսկայական երկնաքար է անցելՄասնագետների համաձայն՝ Երկիր մոլորակի ու երկնային մարմնի միջև հեռավորությունը եղել է 8,8 անգամ ավելի, քան Երկրի ու Լուսնի միջև հեռավորությունը:
15:43 • 18.02.14Վանեսա Մեյը 74-րդ տեղն է զբաղեցրել Օլիմպիադայի սլալոմի մրցումներումՀանրահայտ ջութակահարուհի Վանեսա Մեյը, ով մասնակցում է Սոչիում ընթացող Օլիմպիական խաղերին՝ Թաիլանդի հավաքականի կազմում, 74-րդ տեղն է զբաղեցրել հսկայական սլալոմի մրցումների առաջին փորձից հետո։
15:40 • 18.02.14Թուրքիայում երկարաձգվել է կոռուպցիոն սկանդալի գործով ձերբակալվածների կալանքի ժամկետըԿալանքի ժամկետը երկարացված անձանց թվում են թուրք գործարար Ռզա Զերրաբը, էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի որդին՝ Սալիհ Քաան Չաղլայանը, ՆԳ նախկին նախարար Մուամմար Գյուլերի որդին՝ Բարըշ Գյուլերը
15:36 • 18.02.14Ուկրաինայի Գերագույն ռադայում ծեծել են կոմունիստներինՀաղորդվում է նաև, որ ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը վերջին իրադարձությունների ֆոնին հիպերտոնիկ կրիզ է ունեցել, նրա համար «շտապօգնություն» են կանչել:
