Իրադարձային
-ից
-ը
16:33 • 04.02.14Դուբայը հարկ է սահմանում զբոսաշրջիկների համարՆոր հարկը կգանձվի բոլոր զբոսաշրջիկներից, որոնք ապրում են էմիրության տարածքում գտնվող հյուրանոցներում և բնակարաններում: Հյուրանոցի տեսակից կախված՝ մեկ զբոսաշրջիկի հարկը կկազմի 7-ից մինչև 20 դիրհամ։
16:14 • 04.02.14Facebook-ն իր 10-ամյակի առթիվ յուրաքանչյուր օգտատիրոջ համար անհատական նվեր է պատրաստել (տեսանյութ)Յուրաքանչյուր օգտատիրոջ «A Look Back» տեսանյութը պարունակում է մոտավորապես 15՝ ամենաշատ «like» ստացած լուսանկարները, գրառումներն ու կյանքի իրադարձությունները։
16:11 • 04.02.14Էլիզաբեթ 2-րդն ապրիլին կհանդիպի Հռոմի պապի հետՀաղորդվում է, որ դա տեղի կունենա նրա՝ Իտալիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: Ենթադրվում է, որ նրանց հանդիպումը կկայանա Վատիկանում:
15:54 • 04.02.14Ալլա Լևոնյանը դեմ է «կուտակային»–ին, բայց պայքարի դուրս կգա հանուն եկեղեցու, բանակի ու լեզվի«Ես դրա համար չեմ պայքարի, որովհետև ինձ համար ավելի լուրջ, կարևոր բաներ կան՝ բանակը, եկեղեցին ու լեզուն: Այսպիսի բաների ժամանակ ես կլինեմ իրենց կողքին»,–ասաց Ալլա Լևոնյանը։
15:31 • 04.02.14Հրատարակվել է Չարլի Չապլինի միակ վիպակըՀաղորդվում է, որ պարուհի Թերեզայի կյանքի ու ինքնասպանության փորձի մասին պատմող վիպակի շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ Կինեմատոգրաֆի բրիտանական ինստիտուտում։
14:20 • 04.02.14Մենք արնախում հեղափոխականներ չենք. Լևոն Զուրաբյանը ՀՀԿ-ից շիտակ խոսակցություն է ակնկալում«Մեր ուզածն ընդամենը ճշմարտությունը հասկանալն է. մեր ժողովուրդը ցանկանում է հասկանալ, թե այդ ո՞նց է ստացվում, որ աշխարհի ամենաէժան գազը ստացող ժողովուրդն աշխարհում ամենաթանկ գինն է վճարում...»
14:02 • 04.02.14ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը ցանկանում են մոլորեցնել հասարակությանը. Գագիկ Մինասյան«Եթե, իհարկե, ուզում եք ճշմարտությունը պարզել, այլ ոչ թե հրապարակում մարդկանց մոլորեցնել։ Այս ամբիոնից մարդը ելույթ է ունենալու, պատասխան եք ստանալու, դրանից ցիվիլ …»։
13:59 • 04.02.14Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է իր ոչ կառավարական կազմակերպությունըԻվանիշվիլին այսօր ներկայացրել է իր հիմնադրած ոչ կառավարական «Մոկալակե» («Քաղաքացի») կազմակերպությունը, որի նպատակը, նրա խոսքով, երկրում քաղաքացիական հասարակության զարգացումն է:
13:55 • 04.02.14Կիևի Մայդանում կանանց ինքնապաշտպանության ջոկատ է հայտնվելՄի քանի օրվա ընթացքում նախաձեռնությանը միացել են տասնյակ կանայք, մշտապես հայտնվում են նոր մասնակիցներ:
13:51 • 04.02.14Ռուբիկ Հակոբյանը կոչ է անում չմերժել «գազային պայմանագրի» հարցով հանձնաժողովի ստեղծման առաջարկը«Շատ պարզ հարց է, և մենք ուզում ենք իմանալ։ Ես ասում եմ, որ սա հակաօրինական հակասահմանադրական ճանապարհով Հայաստանի Հանրապետությունն արտաքին պարտք է …»։
13:39 • 04.02.14Կիևում ցուցարարներին, այդ թվում՝ Նիգոյանին, սպանել են մոտ հեռավորությունից. Ուկրաինայի ՆԳՆԿիևի բողոքի ակցիայի ակտիվիստներ Սերգեյ Նիգոյանը, Միխայիլ Ժիզնևսկին և Ռոման Սենիկը սպանվել են 2-3 մետր հեռավորությունից. այդ մասին են վկայում մահացածների հագուստի վրայի վառոդի հետքերը:
13:36 • 04.02.14«Չայֆ» խումբը ժամանակավորապես դադարեցնում է համերգային գործունեությունըԵրաժիշտները դադարեցնում են համերգային գործունեությունը՝ խմբի 30-ամյակի նախաշեմին: Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է խմբի ղեկավար Վլադիմիր Շախրինը:
13:31 • 04.02.14Ռուսական գրադարանը մերժել է դպրոցականներին տրամադրել Դրայզերի գիրքըԻնչպես պատմել է գրադարանի փոխտնօրեն Օկսանա Մոսկովցևան, գրադարանավարները չեն տրամադրել գիրքը՝ շարժվելով «Առողջությանը և զարգացմանը վնաս հասցնող տեղեկություններից երեխաների պաշտպանության մասին» օրենքով:
13:28 • 04.02.14«ՀայՌուսգազարդն» ինձ հասցրել է կործանման. Ֆերմեր«Արդեն վեց տարին լրանում է, ջերմատները չեն գործում: Սրանով միայն ինձ չեն վնասել, իրենց բյուջեին են վնասվել, աշխատատեղեր են փակվել, վերջապես հարյուրավոր տոննա գյուղմթերք չի արտադրվում»։
13:22 • 04.02.14Ուկրաինան կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին. ԿլիչկոՔաղաքական գործիչը նշել է, որ երկրում իրավիճակը ծայրահեղ է և կարող է փոխվել ցանկացած պահի, այնպես որ «չենք հասցնի աչք թարթել»:
