Իրադարձային
-ից
-ը
17:12 • 24.01.14Իրանի նախագահն ասել է, թե ովքեր են Twitter-ի իր հաշվի իրական հեղինակներըԻրանի նախագահի Twitter-ը վարում են անգլերենով և նախատեսված է արտասահմանյան լսարանի համար: Իրանի բնակիչների համար Twitter, Facebook և այլ արտասահմանյան ծառայություններն արգելափակված են:
17:00 • 24.01.14Ժաննա Ֆրիսկեն շնորհակալություն է հայտնել իրեն օգնած մարդկանցՆա նշել է, որ հավաքված գումարը գերազանցում է բուժման արժեքը, ինչի կապակցությամբ ավելորդ գումարը կհատկացվի ծանր հիվանդ երեխաների փրկությանը։
16:45 • 24.01.14Թուրքիա այցի ընթացքում Օլանդը հանդիպում կունենա Հրանտ Դինքի այրու հետՕլանդի՝ Թուրքիա կատարելիք այցը բացասական արձագանք էր ստացել Ֆրանսիայի հայ համայնքի կողմից։ Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում այդ այցի դեմ բողոքի ակցիաներ տեղի կունենան։
16:22 • 24.01.14Ցուցարարները ներխուժել են Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի շրջանային վարչակազմի շենքՀաղորդվում է, որ նրանք ուղղվել են հինգերորդ հարկ, որտեղ գտնվում է նահանգապետ Վասիլի Չուդնովի գրասենյակը: Սակայն պաշտոնյան իր գրասենյակում չի եղել:
16:14 • 24.01.14Սիրիական պատվիրակությունը կլքի «Ժնև-2»-ը, եթե մինչև վաղը լուրջ բանակցություններ չկայանան«Եթե որևէ լուրջ բանակցություն տեղի չունենա մինչև շաբաթ, ապա սիրիական պաշտոնական պատվիրակությունը կլքի համաժողովը՝ լրջության և պատրաստվածության բացակայության պատճառով»,-ասել է Մուալլեմը։
16:00 • 24.01.14Ցուցարարների գրոհի ընթացքում վիրավորվել է Ուկրաինայի Չերնովիցկի շրջանային խորհրդի նախագահը (տեսանյութ)Պապիևն ընդգծել է, թե պաշտոնից չի հեռանա և խնդրել է պատվիրակներ ընտրել՝ բանակցելու համար։ Ցուցարարները դրան չեն համաձայնվել։
15:56 • 24.01.14Օբամայի մասին սկանդալային ֆիլմի հեղինակին 2 տարվա ազատազրկում է սպառնումԱյսօր դաշնային դատախազները հայտարարել են, որ «2016. Օբամայի Ամերիկան» սկանդալային ֆիլմի ռեժիսորը ձերբակալվել է Նյու Յորքում: Նրան մեղադրում են ընտրարշավների ֆինանսավորման օրենքի խախտման համար:
15:43 • 24.01.14Առնոլդ Շվարցենեգերը տեսաուղերձով դիմել է ուկրաինացիներին (տեսանյութ)Նա բոլորին հաջողություն է մաղթել ժողովրդավարության և ազատության ձգտման հարցում։
15:38 • 24.01.14Հայոց բանակում կորուստները 32%-ով նվազել են. նախարար (տեսանյութ)«Ընդհանուր առմամբ մենք կորուստների նվազում ունենք, բայց ամեն ինչ անելու ենք, որ կորուստները հասցնենք մինիմումի»,- ասաց Սեյրան Օհանյանը։
15:34 • 24.01.14Oxfam-ը քննադատել է Սկարլետ Յոհանսոնին հրեական ընկերության հետ գործարքի համարՄիջազգային կազմակերպությունը նշել է, որ թեև ինքը հարգում է իր դեսպանների անկախության իրավունքը, սակայն դեմ է Իսրայելի կողմից շրջափակված տարածքներից եկող արտադրանքին:
15:29 • 24.01.14Սահմանային միջադեպերը վտանգում են 2 երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունավետությանը.Վ. Կարապետյան«Այս առումով շատ մեծ կասկած ունեմ, որ կողմերին կհաջողվի ձեռք բերել այնպիսի պայմանավորվածություններ, որոնց կհաջորդի ավելի բարձր մակարդակի հանդիպում»,- ասաց նա։
14:52 • 24.01.14Այսօրվա դրությամբ պատերազմի հավանականությունը խիստ ցածր է. Սեյրան Օհանյան (տեսանյութ)Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ այսօրվա դրությամբ պատերազմի հավանականությունը խիստ ցածր է գնահատում:
14:35 • 24.01.14Այսօր էսկիմոյի ծննդյան օրն է. պաղպաղակի 5 օգտակար հատկությունները1922թ. հունվարի 24-ին է Այովա նահանգից քաղցրավենիքի կրպակի սեփականատեր Քրիստիան Նելսոնը ստացել էսկիմոյի արտոնագիրը: Հենց այդ օրն էլ համարվում է սիրելի քաղցրավենիքի ծննդյան օրը։
14:16 • 24.01.14Աֆրիկացին 23 մլն դոլար է պահանջել ԱԱ-2010-ի ժամանակ էլեկտրականության մասին աղոթքների համարԱֆրիկացին նշել է, որ խնդրել է Աստծուն կանխել էներգամատակարարման աղբյուրների վթարը, որի պատճառ կարող էին դառնալ կայծակն ու ուժեղ քամին:
14:16 • 24.01.14Ադրբեջանի օդուժը թռիչքներ է իրականացնում շփման գծի իր օդային տարածքում, իսկ ԼՂՀ ՊԲ-ն աչալրջորեն հետևում է«Հակառակորդի օդուժը թռիչքներն իրականացնում է իր օդային տարածքում, որին ՊԲ-ի հակաօդայինները աչալրջորեն հետևում են»,- ասաց Սենոր Հասրաթյանը։
