Իրադարձային
-ից
-ը
14:18 • 21.01.14Լավրովն ԱՄՆ-ի պետքարտուղարի նվիրած կարտոֆիլները հանձնել է ֆերմերներինՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նվիրած 2 կարտոֆիլը տվել է Կուբանում գտնվող ֆերմերային տնտեսությանը՝ փորձարկումների համար։
14:17 • 21.01.14«Ակօս»-ի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել«Ինչ-որ մեկը դեռ Դինքի անո՞ւնն է տալիս։ Աշխարհում եթե միայն մի թուրք մնա, նա հետապնդելու է ձեզ, երբեք մի մոռացեք։ Երջանիկ է նա, ով ասում է, որ թուրք է։ Եկել ենք մեր ձայնը բարձրաձայնելու»։
14:14 • 21.01.14Ուկրաինական «Վիքիպեդիան» օֆլայն կդառնա՝ ի նշան բողոքիԲողոքը կսկսվի երեքշաբթի՝ ժամը 16:00-ին: Կայքն անհասանելի կլինի կես ժամ, ինչից հետո կրկին կվերսկսի աշխատանքը նախկին ռեժիմով: Հետագայում «Վիքիպեդիայի» անջատումները 30 րոպեով կկրկնվեն ամեն օր:
13:50 • 21.01.14Վնաս ՄԱԿ-ի իմիջին, բայց ոչ աղետ. Ռուսաստանի գնահատականը չեղարկված հրավերինՌուսաստանն առաջվա պես Իրանի մասնակցությունը Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցություններին էական է համարում:
13:44 • 21.01.14Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ ԼեֆորինԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ։
13:36 • 21.01.14Ռուսաստանը պատրաստ է նոր գաղափարներ առաջարկել ԼՂ խնդրի կարգավորման հարցով. ԼավրովԲաքվին մարտական ուղղաթիռների մատակարարումն ավարտելու օրը ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մի քանի նկատառումներ է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների շուրջ:
13:25 • 21.01.14Ադրբեջանցի զինվորը վիրավորվել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից19-ամյա Ռոյալ Ռամիզ օղլու Հուսեյնովն անվտանգության կանոնները խախտելու հետևանքով վիրավորվել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից:
12:58 • 21.01.14Բրազիլացի ֆուտբոլիստներին թալանել են խաղից առաջ«Ֆորմոզայի» ֆուտբոլիստները խաղից առաջ մնացել են առանց մարզահագուստի և կոշիկների, քանի որ թիմի ավտոբուսը, որում եղել են խաղի համար անհրաժեշտ պարագաները, անհետացել է։
12:55 • 21.01.14ՌԴ Առաջին ալիքը 48 մլն ռուբլի է հավաքել քաղցկեղով հիվանդ Ժաննա Ֆրիսկեի համարՊարզվել է երգչուհի Ֆրիսկեին օգնելու նպատակով մեկ օրում հնարավոր է շատ մեծ գումար հավաքել հեռուստատեսության միջոցով:
12:40 • 21.01.14Ժիրինովսկին առաջարկել է աշխատանքից հեռացնել 80 կիլոգրամից ավելի քաշ ունեցող պաշտոնյաներին«Բոլոր չինովնիկներին, որոնց քաշն ավելի է, աշխատանքից հեռացնե՛լ: Եվ պատգամավորներին: Դուք որքա՞ն եք կշռում, Ստարովոյտով»,- ասել է Ժիրինովսկին՝ դիմելով իր կուսակցին:
12:25 • 21.01.14Դերասան Ջեյմս Ֆրանկոյի հետ զբոսանքն աճուրդում վաճառվել է 2.500 եվրոյովԱճուրդը, որն անցկացվել է նկարչի նախագծով Աֆրիկայում օպերային գյուղի շինարարության համար գումար հավաքելու նպատակով, 90.000 եվրո եկամուտ է բերել։
12:17 • 21.01.14Չեխիայի բանակը «դիմացկուն» Աստվածաշունչ է պատվիրել զինվորների համարՆշվում է, որ սովորական Աստվածաշունչը դիմացկուն չէ զինվորական առօրյայի համար ու շատ արագ պատռվում է։
12:08 • 21.01.14Չինացիներին արգելել են առանց անձնագիր ներկայացնելու տեսանյութեր տեղադրել համացանցումԱյդ ռեսուրսներում տեսանյութեր ավելացնելու հնարավորություն ստանալու համար օգտատերը պետք է հաստատի իր անձը՝ կայքի ադմինիստրացիային ներկայացնելով անձնագրի պատճենը:
11:44 • 21.01.14Արտաշատում երիտասարդը քաղաքացու կուտակային քարտից 140 000 դրամ է հափշտակելՈստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հունվարի 20-ին՝ ժամը 18.00-ին, օպերատիվ-տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, Շահումյան փողոցի …
11:40 • 21.01.14Ուկրաինական ընդդիմությանը զայրացրած օրենքները տպագրվել են կառավարական թերթումՀունվարի 16-ին Ուկրաինայի Գերագույն ռադան մի շարք վիճելի օրենքներ է ընդունել: Մասնավորապես, քաղաքացիները, որոնք հավաքվում են վարչական հաստատությունների մոտ, կարող են ենթարկվել 10-օրյա կալանքի:
