Իրադարձային
-ից
-ը
11:28 • 21.01.14Շփման գծում լարվածությունը խափանում է բանակցային գործընթացի ուղղությամբ գործադրված ջանքերը. Ջեյմս Ուորլիք«Բռնություններն ու լարվածությունը շփման գծում խափանում են բանակցային գործընթացի ուղղությամբ գործադրված ջանքերը։ Ցավում եմ այսօրվա մահվան համար»,-գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը։
11:03 • 21.01.14Լենինի մահվան օրը Ժիրինովսկին առաջարկել է հուղարկավորել նրանԱյսօր Վլադիմիր Լենինի մահվան օրն է: Այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել Վլադիմիր Ժիրինովսկին:
10:58 • 21.01.14Այսօր Գրկախառնությունների միջազգային օրն էԹեև տոնը բավական երիատասարդ է, սակայն այսօր դժվար է իմանալ, թե ով է հեղինակը և ինչու է ընտրվել հենց հունվարի 21-ը։
10:53 • 21.01.14Գ. Ծառուկյանը ԱԽ անդամ է, իր պարտականությունն է կատարում. Վ. Բաբայանը ԲՀԿ առաջնորդի՝ ՀՀ նախագահին դիմավորելու մասին«Պարոն Ծառուկյանը Անվտանգության խորհրդի անդամ է, և իր լիազորությունների շրջանակներում իրականացրած գործառույթներին ես չէի ցանկանա անդրադառնալ»,- ասաց Վահան Բաբայանը:
10:37 • 21.01.14ՄԱԿ-ը հետ է կանչել «Ժնև-2»-ին Իրանի մասնակցության հրավերը«Գլխավոր քարտուղարը որոշում է կայացրել, որ Մոնտրյոյում հանդիպումը կանցնի առանց Իրանի մասնակցության»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Մարտին Նեսիրկին:
10:28 • 21.01.14Դեռահասների շրջանում Facebook-ի «մահվան» մասին լուրերը չափազանցված են. The Daily MailՀամաձայն աշխարհի 32 երկրներում 170 հազ. օգտատերերի շրջանում արված հարցումների՝ Facebook օգտագործում են 16-19 տարեկան երիտասարդների 48.5%-ը։
10:16 • 21.01.14Ամերիկացին աղքատների խնդիրների շուրջ հետաքրքրություն է ստեղծում` բոկոտն շրջելովԱմերիկացի վարսավիրը չքավորների խնդիրների շուրջ հետաքրքրություն է ստեղծում` բոկոտն շրջելով: Նա այդպես կշարունակի դեռ մեկ տարի:
10:10 • 21.01.14Անհայտ անձինք առևանգել են «Եվրամայդանի» ակտիվիստ Իգոր Լուցենկոյին. ԶԼՄ-ներԼույս հունվարի 21-ին անհայտ անձինք Օկտյաբրսկայա հիվանդանոցի մոտ բռնել են «Եվրամայդանի» ակտիվիստներից Իգոր Լուցենկոյին և տարել անհայտ ուղղությամբ։
09:39 • 21.01.14Վիտալի Կլիչկոն հայտարարել է Կիև բերված սադրիչների մասին (ուղիղ միացում)Կլիչկոյի կարծիքով՝ օգտագործելով սադրիչներին՝ իշխանությունները «ցանկանում են Կիևում քաոս ստեղծել», ապակայունացնել իրավիճակը, որպեսզի արտակարգ դրություն հայտարարելու առիթ ունենան:
09:29 • 21.01.14Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21–ին`ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
09:19 • 21.01.14Ճապոնական ավիաընկերությունը ներողություն է խնդրել «ռասիստական» գովազդի համար (տեսանյութ)Գովազդում օդանավակայանի աշխատակիցների հագուստով երկու տղամարդ քննարկում են, թե ինչպես կարող են բարձրացնել ավիաընկերության հեղինակությունը՝ որպես միջազգային փոխադրողի։
09:00 • 21.01.14Ոստիկանությունը Կիևում քանդել է ցուցարարների պարսատիկըՑուցարարները սկսել են հարձակումը փողոցի ողջ լայնությամբ և ոստիկանությունը հետ է քաշվել իր նախկին դիրքերին:
08:42 • 21.01.14Պատահար Երևանի Արցախի պողոտայում, կան տուժածներԴեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 07 ՏՍ 004 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի …
08:40 • 21.01.14Դաղստանի փոխվարչապետը ձերբակալվել է խարդախության մեղադրանքովՀետաքննության վարկածով, Նասրութդինովը 2002թ., լինելով «Դաղստանռեգիոնգազ» ՍՊԸ-ի տնօրեն և «Դագգազ» ԲԲԸ նախագահ, գործարք է իրականացրել այդ երկու կազմակերպությունների միջև։
08:30 • 21.01.14Մեծ Բրիտանիայում ավելորդ քաշ ունեցող մարդկանց մեքենաների կայանման անվճար իրավունք են տվելԲրիտանացի բժիշկների կանխատեսմամբ՝ 2050թ.-ին բնակչության 50%-ից ավելին տառապելու է ճարպակալումից: Այսօրվա դրությամբ ավելորդ քաշի խնդիր ունի մեծահասակ բրիտանացիների 26%–ը:
