Իրադարձային
-ից
-ը
19:23 • 24.12.13ԱԺ հաշվիչ հանձնաժողովի 4 անդամները գազային համաձայնագրերի հարցով արտահերթ նիստ են հրավիրում«Օրակարգում երկու հարց է լինելու՝ ԱԺ–ում դեկտեմբերի 23-ի նիստում տեղի ունեցած քվեարկությունների անցկացման և արդյունքների ամփոփման օրինականությունը և կազմակերպական հարցերը»։
18:43 • 24.12.13Sotheby’s-ում վաճառված չինական գեղագրության նմուշը կեղծ են համարելSotheby’s աճուրդի տունը հերքում է, թե նկարը կեղծ պատճեն է, և պնդում է նոր մասնագետների ներգրավմամբ հետաքննություն: Հավաքորդը, իր հերթին, նշել է, որ նա պատրաստ է անցկացնել ևս մի անկախ փորձաքննություն:
18:03 • 24.12.13Ուկրաինայում ադրբեջանցի գործարար է սպանվելԱռավոտյան, երբ Վիդադ և Յավեր Մամեդովների երեխաները գնացել են դասի, անհայտ անձինք կրակ են բացել նրանց տան վրա և սպանել են ամուսիններին։ Թե ով է իրականացրել հանցագործությունը, հայտնի չէ։
17:41 • 24.12.13Հովիկ Աբրահամյանը ստորագրել է ՀՀ-ՌԴ «գազային» համաձայնագրերըՀովիկ Աբրահամյանը ստորագրել է երեկ ԱԺ արտահերթ նիստում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի մասին փաստաթուղթը:
17:37 • 24.12.13Մաքսային միության երկրները հաստատել են Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»Մոսկվայում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, այսօր ստորագրվել է Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու «ճանապարհային քարտեզը»։
17:31 • 24.12.13Ուկրաինայի ԱԳՆ-ն դեռ չի ստացել Սաակաշվիլիի՝ երկիր մուտք գործելու արգելքի մասին տեղեկությունԱԳՆ-ից նշել են, որ գերատեսչությունն իրավասու չէ արգելել այլ երկրների քաղաքացիների մուտքն Ուկրաինա։
17:25 • 24.12.13Գյուլը չի բացառել, որ կառավարության կազմում փոփոխություններ կլինենԳյուլը նշել է, որ այդ հարցը քննարկվելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պակիստանից վերադառնալուց հետո։
16:37 • 24.12.13Հռոմի նախկին ու ներկայիս պապերը հանդիպել են, փոխանակվել սուրբծննդյան շնորհավորանքներով (լուսանկարներ, տեսանյութ)Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գալիք Սուրբ Ծննդի կապակցությամբ այցելել է իրեն նախորդած Բենեդիկտոս 16-րդին և մոտ 30 րոպե նրա հետ անցկացրել։
16:19 • 24.12.13Իրանի խորհրդարանը քննարկում է Թեհրանից մայրաքաղաքը տեղափոխելու նախագիծըԵթե օրենսդիրներն ընդունեն այդ նախագիծը, ապա հատուկ խորհուրդ կձևավորվի, որն առաջիկա երկու տարիների ընթացքում կորոշի, թե որ քաղաքը կդառնա ներկայիս մայրաքաղաքի ամենալավ այլընտրանքը։
16:13 • 24.12.13Տաջիկ ուսանողներին ազատազրկել են Ասադի դեմ պատերազմին մասնակցելու համարՀայտնի է, որ ուսանողները սովորել են արաբերենի միջազգային ինստիտուտում: Թե ինչպես են նրանք մասնակցել կառավարական ուժերի և ընդդիմության միջև հակամարտությանը, չի հստակեցվում:
14:45 • 24.12.13Al-Jazeera հեռուստաալիքն անդրադարձել է երեկ Երևանում տեղի ունեցած հակակառավարական ցույցին (տեսանյութ)Հեռուստաալիքի թղթակիցը կապ է հաստատել «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հետ, ում խնդրել է մեկնաբանել, թե ինչու են տեղի ունենում այդ ցույցերը և ինչու են մարդիկ այդքան զայրացած:
14:05 • 24.12.13Պռոշյանի նախկին գյուղապետի սպանության գործով ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբՍպանության նախաքննությունը շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք …
14:03 • 24.12.13Ոստիկանությունը պարզաբանում է, թե ինչպես է երգչուհի Սոնա Ավագյանը հարկադիր բուժման տեղափոխվել«Սոնա Ավագյանը ճանապարհին դրսևորել է ագրեսիվ և ոչ ադեկվատ վարքագիծ, իսկ Ոստիկանության Շենգավիթի բաժնում խաթարել է բաժնի բնականոն աշխատանքը»,-տեղեկացնում են Ոստիկանությունից:
14:00 • 24.12.13Կանադայում մահացել է մոնրեալյան մաֆիայի պարագլուխ Վիտո ՌիզուտոնԴաշնային ոստիկանության նախկին վերլուծաբան Պյեր դե Շամպլեյնի խոսքով՝ 67-ամյա Ռիզուտոյի մահվան մասին լուրը «զարմացրել է ոչ միայն մոնրեալցի մաֆիոզներին, այլև ողջ Կանադայում նրանց գործընկերներին»։
13:39 • 24.12.13Նախագահական նստավայրում սիրիահայ երեխաներին դիմավորեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը (լուսանկարներ)«Ձմեռ պապիկին գրել եմ, որ բերի մոտո, հեծանիվ, գնացքի կամուրջ, ավտոյի կամուրջ: Ուզում եմ, որ բոլորը բերի»,- ասաց 6-ամյա Քրիստիանը:
