Հովիկ Աբրահամյանը ստորագրել է ՀՀ-ՌԴ «գազային» համաձայնագրերը

17:41 • 24.12.13

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է երեկ ԱԺ արտահերթ նիստում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի և ևս 2 համաձայնագրերի վավերացման մասին փաստաթուղթը:

 

Հիշեցնենք, որ երեկ 72 կողմ ձայներով արտահերթ նիստին վավերացվեցին «գազային» երեք համաձայնագրերը: Վավերացումն անցավ լարված մթնոլորտում: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «հավաքել էր» ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցության որոշ պատգամավորների քարտերը՝ խոչընդոտելու էլեկտրոնային քվեարկությանը: Արդյունքում անցկացվեց ձեռքով քվեարկություն. հաշվիչ հանձնաժողովը համաձայնագրերը հայտարարեց վավերացված:
 

 

Ոչ իշխանական ուժերը, սակայն, պնդում են, որ համաձայնագրերը վավեր չեն, քանի որ քվեարկությունն ըստ օրենքի չի իրականացվել։ Նրանք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան