Տաջիկ ուսանողներին ազատազրկել են Ասադի դեմ պատերազմին մասնակցելու համար

16:13 • 24.12.13

Տաջիկստանում երեք ուսանող է ազատազրկվել, որոնք, կրթություն ստանալով Սիրիայում, մասնակցել են Բաշար Ասադի կառավարական ուժերի դեմ ապստամբությանը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի տեղական ծառայությանը: Երիտասարդները դատապարտվել են երկուական տարվա ազատազրկման:

 

Հայտնի է, որ ուսանողները սովորել են արաբերենի միջազգային ինստիտուտում: Թե ինչպես են նրանք մասնակցել կառավարական ուժերի և ընդդիմության միջև հակամարտությանը, չի հստակեցվում:

 

Աղբյուրը չի հաղորդում նաև, թե կոնկրետ որ հոդվածով են մեղադրվել երիտասարդները:

 

Որոշ տեղեկություններով՝ Սիրիայի տարածքում են գտնվում ավելի քան 80 երկրներից տասնյակ հազարավոր գրոհայիններ: Տաջիկների թիվը մոտ 200 է: