Ուկրաինայում ադրբեջանցի գործարար է սպանվել

18:03 • 24.12.13

Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել ադրբեջանցի գործարարի տան վրա։ Գործարարն ու նրա կինը սպանվել են։

 

Ինչպես ԱՊԱ գործակալությանը տեղեկացրել է Ուկրաինայի ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի Լուգանսկի շրջանի ղեկավարի տեղակալ Ակիֆ Գումբատովը, հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ գործարար Վիդադ Մամեդովի տան վրա։ Նրան սպանել են կնոջ՝ Յավեր Մամեդովայի հետ։

 

Գումբատովի խոսքով՝ սպանված գործարարի տունը գտնվել է նրան պատկանած ռեստորանի հարևանությամբ։

 

«Առավոտյան, երբ Վիդադ և Յավեր Մամեդովների երեխաները գնացել են դասի, անհայտ անձինք կրակ են բացել նրանց տան վրա և սպանել են ամուսիններին։ Թե ով է իրականացրել հանցագործությունը, հայտնի չէ։ Ոստիկանները խոստացել են շուտ բացահայտել հանցագործությունը»,-ասել է նա։