Ուկրաինայի ԱԳՆ-ն դեռ չի ստացել Սաակաշվիլիի՝ երկիր մուտք գործելու արգելքի մասին տեղեկություն
Ուկրաինայի ԱԳՆ-ն դեռևս չի ստացել Անվտանգության ծառայության ցուցակի մասին տեղեկություն, համաձայն որի 36 մարդու արգելվում է մուտք գործել Ուկրաինա. ցուցակում ներառված է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անունը, հայտնում է Обозреватель-ը։
«Մենք պետք է ստուգենք»,- հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
ԱԳՆ-ից նշել են, որ գերատեսչությունն իրավասու չէ արգելել այլ երկրների քաղաքացիների մուտքն Ուկրաինա։
«ԱԳՆ-ն մուտքի արգելքի որոշման հետ կապ չունի, քանի որ, ըստ Ուկրաինայի օրենսդրության, պետական իշխանության բացառապես 4 մարմիններ են նման որոշումներ կայացնում՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը, ՆԳՆ-ն, միգրացիոն ծառայությունը և սահմանապահները»,- նշել են գերատեսչությունից։










